ՃՏՊ Քարաշամբ գյուղում. քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ-Լուսակերտ ավտոճանապարհին՝ ամառանոցների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քարաշամբ գյուղի Ամառանոցային փողոցում բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Հենրիկ Խ., ծնված 1995 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Գոռ Մ., ծնված 1990թ) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գոռ Մ.-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

















































