Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ Վահան գյուղում է՝ գիտելիքի տոնի առիթով (տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ի առավոտյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի դպրոց՝ շնորհավորելու գիտելիքի եւ դպրության օրը։
«Անակնկալ այցով եկել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին շնորհավորելու սեպտեմբերի 1-ի առիթով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Վարչապետի այցը այժմ ցուցադրում է նրա ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերով։
Նա շնորհավորեց դպրոցական երեխաներին եւ ասաց, որ իրենք բոլորը պետք է մի բան սովորեն` փոխել աշխարհը, երկիրը, սեփական գյուղը եւ նույնիսկ պատմական ճակատագիրը, գնալ հաղթանակի ճանապարհով:

















































