Ադրբեջանական խնձորը ոչնչացված չէ. ՍԱՊԾ հաղորդագրությունը հերքվում է
Պարենային իրավունքի փորձագետ, Սննդամթերքի անվտանգության դոկտորանտ Դավիթ Պիպոյանը քիչ առաջ երևանյան շուկաներից մեկից 1200 դրամով գնեց ադրբեջանական ծագման խնձոր։ Վաճառողը չթաքցրեց, որ դա ադրբեջանական է և համեղ. պիտակները առկա են։
Հիշեցնենք, երեկ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, որ Երևան քաղաքի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում և այլն) արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: Ըստ հաղորդագրության՝ ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք:
Այս առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ՊԵԿ-ը։

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից