ՀՀ եւ Արցախի իշխանությունների միջեւ սառույցը չի հալվում
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան 60-ամյակն էր։ Այդ առթիվ նրան շնորհավորեցին նախագահ Արմեն Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի նախկին եւ գործող ԱԽ քարտուղարներ Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը, Հայաստանի 2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, շատ այլ գործիչներ: Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքն ընդամենը հաղորդագրություն էր, որ ՀՀ վարչապետը հեռախոսով շնորհավորել է Բակո Սահակյանին՝ մաղթել առողջություն եւ հաջողություններ։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ նա չի պատրաստվում նաեւ սեպտեմբերի 2-ին մասնակցել Արցախի անկախության տոնակատարություններին, ինչը վկայում է այն մասին, որ սառույցը ՀՀ եւ Արցախի իշխանությունների միջեւ չի հալվում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով