Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում է ԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը Ռուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական Ասիայում Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը Հաղարծինում այրվել է վագոն-տնակ Դրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FT Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթից Ուկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության

Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին
Հայաստան

Կրթությունը կարևորում ենք, որովհետև ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 2018-2019 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2019թ. հաջողություններ արձանագրած մայրաքաղաքի և մարզերի սովորողներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներին:

Վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում գրանցած ձեռքբերումների համար և նշել.

«Շնորհավորում եմ այսօրվա երեկոյի կապակցությամբ, որովհետև սա լավ առիթ է խոսելու գիտելիքի և կրթության մասին: Հույս ունեմ՝ բոլորդ գիտեք և տեսնում եք, որ այսօրվա Հայաստանում և մեր կառավարության համար կրթությունը կարևորագույն առաջնահերթություն է: Ինչո՞ւ ենք այդքան կարևորում կրթությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, ազատ և հպարտ քաղաքացիների պետություն, իսկ սա ուղղակի կապ ունի կրթության հետ:

Կապն այնքանով է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս այնպիսի երկիր է, որտեղ ոչ թե կառավարում են քաղաքացիներին, որտեղ ոչ թե ղեկավարում են քաղաքացիներին, այլ որտեղ ղեկավարում են քաղաքացիները: Իսկ քաղաքացի լինել՝ առաջին հերթին նշանակում է ի վիճակի լինել կայացնել որոշումներ և կրել պատասխանատվություն՝ կայացված այդ որոշումների համար:

Իսկ իմ ընկալմամբ կրթությունն ամենակարևոր բաղադրիչն է յուրաքանչյուր մարդու համար՝ տնօրինելու, տիրապետելու, կառավարելու սեփական կյանքը, կայացնելու որոշումներ, իրականացնելու այդ որոշումները և կրելու այդ որոշումներից բխող պատասխանատվությունը: Ընդհանուր առմամբ, այսօր էլ Հայաստանում շատ է խոսվում մարդկանց կյանքի որակի մասին: Բայց մենք բոլորս, նաև այս դահլիճից, նաև այս առիթներով պետք է շատ հստակ ուղերձ հղենք մեր երիտասարդությանը, առաջին հերթին մեր երեխաներին, որ լավ որակի կյանք ունենալու միակ և կարևորագույն երաշխիքը կրթությունն է, կրթությունն է, որ երաշխավորում է մարդու կյանքի բարձր որակը:

Ես հասկանում եմ, որ այսօր էլ շատ մարդիկ կարող են լինել, ովքեր կարող են ասել, որ մենք, ահա, ունենք բարձրագույն կրթություն, բայց մեր կյանքի որակն այնքան էլ լավ չէ: Բայց ես ուզում եմ ասել նաև, որ կրթություն չի նշանակում դիպլոմ կամ առնվազն կրթությունը դիպլոմը չէ, և կրթությունը ոչ միայն դիպլոմն է, այլև այն մի գործընթաց է, մի պրոցես է, որ մարդուն պետք է ուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում, դպրոցի ընթացքում, դպրոցից առաջ, դպրոցից հետո, համալսարանից առաջ և համալսարանից հետո, ընդհանրապես մեր ողջ կյանքում:

Մենք ուզում ենք, որ կրթությունը հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների համար լինի ազգային ապրելակերպ, լինի պետական ապրելակերպ, կրթությունը լինի բոլորիս ամենօրյա զբաղմունքը և բոլորս առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ամեն օրվա հետ մեր կրթական ցենզը պետք է ավելին լինի, քան նախորդ ամիս, ամեն շաբաթվա հետ պետք է ավելին լինի, քան նախորդ շաբաթ, ամեն տարվա հետ էլ բնականաբար ավելին, քան նախորդ տարի:

Ես մեծ վստահությամբ եմ խոսում այս թեմաներից այս լսարանում, որովհետև տեսնում եմ և կրթության ասպարեզում ձեր ունեցած նվաճումները խոսում են այն մասին, որ դուք հենց այսպիսի բանաձևով եք առաջնորդվում, հենց այսպիսի կարգախոսով եք առաջնորդվում: Շատ կարևոր է, որ այս միջոցառումը տեղի է ունենում այստեղ, ահա այսպիսի հանդիսավոր պայմաններում: Սա իհարկե առաջին հերթին գնահատանքի տուրք է ձեր ունեցած հաջողություններին կրթության ասպարեզում, բայց սա առավել ևս տուրք է կրթությանն ընդհանուր առմամբ, կրթություն ստանալու ձգտմանը ընդհանուր առմամբ:

Սա նաև վկայությունն է այն բանի, որ մեր կառավարությունն իր կարևորագույն անելիքներից մեկը համարում է այն, որ Յայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր երիտասարդ և յուրաքանչյուր հասուն, տարիքով քաղաքացի իր կրթությունը շարունակելու հնարավորություն ունենա, որովհետև քանի դեռ մարդը կա, քանի դեռ մարդն ապրում է՝ կրթությունը պետք է դառնա նրա հիմնական և առանցքային անելիքը, նրա հիմնական և առանցքային զբաղմունքը:

2018-2019 թվականների ուսումնական տարվա հարգելի ոսկե մեդալակիրներ, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներ, «Կենգուրու», «Մեղու» և «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներ,

Շնորհավորում եմ բոլորիդ ձեր ունեցած հաջողությունների համար, ձեր ունեցած հաջողությունների առիթով և հույս ունեմ, որ ձեր արդեն իսկ ունեցած հաջողությունները ձեզ մղում են, ձեզ ոգեշնչում են կրթության ոլորտում և ընդհանրապես իմացության, գիտելիքի և որ շատ կարևոր է՝ այդ գիտելիքները կյանքում կիրառելու, առավել մեծ հմտություններ ձեռք բերելու: Ես ձեզ և մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում, որովհետև Հայաստանի Հանրապետության մեր պատկերացումը բարձր գիտելիքներով, հնարավորինս բարձր ցենզով քաղաքացիների երկիրն է:

Ահա այսպես ենք մենք պատկերացում Հայաստանի Հանրապետությունը և դուք ահա ապացուցում եք, որ այդ պատկերացումն ամենևին էլ երևակայական չէ, այդ պատկերացումն իրական է և ահա դուք այստեղ նստած եք որպես Հայաստանի Հանրապետության ազատ, հպարտ և գիտելիքով լեցուն քաղաքացիներ»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ դպրոցականներին հանձնել է պարգևներ՝ մեդալներ, հավաստագրեր և նվերներ:

Ամփոփելով միջոցառումը, վարչապետը նշել է. «Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, հույս ունեմ և համոզված եմ, որ այսօրվա գեղեցիկ և էներգիայով լի արարողությունը նոր էներգիա կտա կրթության ոլորտում նոր հաջողությունների հասնելու համար: Նրանք, ովքեր դեռ պետք է գնան ծառայության՝ մաղթում եմ բարի ծառայություն և բարի վերադարձ: Ամբողջ ուժով նվիրվեք կրթությանը, գիտությանը և ամբողջ ուժով նվիրվեք ձեր հմտությունները զարգացնելու գործին: Մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություններ»:

2018-2019 ուսումնական տարում առաջադիմության մեդալի արժանացել են 84 շրջանավարտ, այդ թվում՝ Երևանից 1, Տավուշի մարզից 6, Սյունիքի մարզից 22, Արարատի մարզից 1, Արմավիրի մարզից 1, Գեղարքունիքի մարզից 3, Լոռու մարզից 3, Կոտայքի մարզից 17, Շիրակի մարզից 21, Արագածոտնի մարզից 7 և Վայոց Ձորից 2 աշակերտ: Մեդալակիր աշակերտների թիվը 2017-2018 ուստարում 28-ն է: Միջազգային առարկայական օլիմպիադաներում մեր դպրոցականները նվաճել են 17 մեդալ՝ այդ թվում՝ 4 արծաթ և 13 բրոնզ: Մեդալակիրներից 9-ը Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սովորողներ են, ովքեր նվաճել են 13 մեդալ (4 աշակերտ մեդալ ստացել է 2-ական առարկայից), 2-ը «Քվանտ» վարժարանի, 1-ը Կապանի թիվ 2 ավագ դպրոցի և 1-ը «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ:

«Կենգուրու», «Մեղու» և «Ռուսական արջուկ» մրցույթների երիտասարդ հերոսների պատվիրակությունն այս տարի բաղկացած է 45 սովորողից (48 մրցանակակիր, որոնցից երեքը կրկնակի մրցանակակիր են): Նրանցից երեքը՝ «Կենգուրու»-ի, վեցը՝ «Մեղու»-ի և մեկը «Ռուսական արջուկ»-ի բացարձակ հաղթողներն են, իսկ մնացածը՝ յուրաքանչյուր մարզում և Արցախում, ինչպես նաև յուրաքանչյուր տարիքային խմբում այս երեք մրցույթներից լավագույն արդյունք արձանագրած աշակերտները: