Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Դատարանը միաժամանակ ոչ իրավաչափ է համարել Խաչատրյանին ձերբակալելու որոշումը։
Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեջ։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նույն օրն առավոտյան խուզարկություններ են կատարվել նրանց պատկանող տարածքներում: Նրանց առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

















































