«Այլընտրանքային քաղաքապետարան»-ը հանրային քննարկում է անցկացնում. ուղիղ
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության հիմնադիր անդամները օգոստոսի 28-ից սկսել են հանրային քննարկումների շարք Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում` համաձայն ժամանակացույցի:
Այսօր նրանք հանդիպում-քննարկում են անցկացնում Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ: Նախաձեռնության անդամները հայտնում են, որ Երևանում տեղական ինքնակառավարման մարմինը` Երևանի ավագանին ու Երևանի քաղաքապետը լիովին ձախողել են Երևանի կառավարումը բոլոր բնագավառներում առանց բացառության և այդ առթիվ հանրային քննարկումներ են իրականացնում:

















































