Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը կալանավորվեց
NEWS.am–ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանն այսօր՝ օգոստոսի 30–ին բավարարել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը և որոշում կայացրել երկու ամսով կալանավորել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում:


















































Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
«Գագիկ Խաչատրյանն իր բուժումն ու բուժզննումը կարող է կազմակերպել օտարերկրյա բժիշկների կողմից, Հայաստանում». ՀՀ կառավարություն
Գագիկ Խաչատրյանի գործով ակնհայտ անօրինականությունները շարունակվում են
ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում
Նախաքննության փուլում Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարացվեց վերջին անգամ