Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում է ԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը Ռուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական Ասիայում Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը Հաղարծինում այրվել է վագոն-տնակ Դրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FT Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթից Ուկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության

Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին
Մամուլ

Սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն կա՞

«Առավոտ» թերթը գրում է․

«Օրերս կառավարությունը հրապարակել է 2019-2023 թվականների դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությունը: Փաստաթղթում հիմնականում խոսվում է դատական համակարգի տարբեր ճյուղերի բարեփոխումների մասին, բայց բաժիններ կան նաեւ անցումային արդարադատության, սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի մասին:

Դրանցից ամենահետաքրքիրն, իհարկե, սահմանադրությունը փոխելու մտադրությունն է: Բայց մինչ այդ ասեմ, որ անցումային արդարադատություն իրականացնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի 1991-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումները: Ենթադրվում է, հետեւաբար, որ 2018-20 թվականներին խախտումներ չեն եղել եւ չեն լինի:


Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը նույնպես նախատեսված է ստեղծել 2020 թվականի առաջին եռամսյակում: Ռազմավարության տեքստում նախորդ՝ 2015 թվականի փոփոխությունների մասին «Թրանսփերենսի ինթերնեյշնլի» մեջբերված դիտարկումները ճիշտ են՝ փոփոխությունները նախաձեռնվել էին գործող նախագահի՝ իշխանությանը մնալու ցանկությունը բավարարելու նպատակով, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները գործել են շահերի բախման իրավիճակում, Սահմանադրական փոփոխությունները թելադրված չեն եղել որեւէ օբյեկտիվ անհրաժեշտությամբ: Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞վ է հիմա՝ այս պահիս, հիմնավորվում սահմանադրություն փոխելու օբյեկտիվ անհրաժեշտությունը: Այդ հարցի պատասխանը ռազմավարության մեջ, կարծես թե, հստակ չէ: Նշվում է մի շարք «խնդրահարույց կարգավորումների» մասին, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանի ձեւավորման մեխանիզմներին: Բայց եթե անգամ այդ կարգավորումները, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները բողոքարկելու կարգն իսկապես վիճահարույց է, ապա դրանց համար նախաձեռնել մի ամբողջ սահմանադրական փոփոխությունների ծանր եւ թանկարժեք գործընթաց, իմ կարծիքով, նման է թնդանոթներից ճնճղուկների վրա կրակելուն: Արդարացիորեն նշվում է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները չլուծեցին իշխանության գերանձնավորված եւ սուբյեկտիվ լինելու հարցը: Բայց այդ խնդիրը չի կարող լուծել ոչ մի սահմանադրություն՝ դա հասարակության քաղաքական մշակույթի հարց է:

Ընտրական օրենսգրքի բարեփոխման ռազմավարության մեջ, մասնավորապես, գրված է՝ «թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում»: Այս հարցում նույնպես խորհուրդ կտայի չշտապել: Այնպես չստացվի, որ քաղաքացիներն ընտրեն, ըստ էության, մեկ հոգու, իսկ վերջինս իր հայեցողությամբ կազմի «իշխող խմբակցությունը», որը դժվար է «քաղաքական թիմ» անվանել: Ճիշտ է, 2018 դեկտեմբերի 9-ին այդպես եղավ՝ չարաբաստիկ «ռեյթինգային» համակարգի պայմաններում: Բայց նման ընտրություններ տեսանելի ապագայում Հայաստանում այլեւս չեն լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում