Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում է ԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը Ռուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական Ասիայում Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը Հաղարծինում այրվել է վագոն-տնակ Դրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FT Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթից Ուկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության

Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին
Հայաստան

10 «օրենքով գող» գալու են և հաստատեն, որ իրե՞նք են տվյալ անձին աստիճան շնորհել

Քրեական ենթամշակույթ կրող անձանց կամ խմբավորումների համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագծում առանց որևէ իրավական հիմքերի ամրագրվել են քրեական աշխարհում չգրված կանոնները։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքի փոփոխությունների նոր նախագծին։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ քրեական աստիճանակարգությունը գոյություն ունեցող կանոն է, սակայն չկա որևէ իրավական ակտ, որը կսահմանի, թե ինչ է, օրինակ, նշանակում «օրենքով գող»։ Այն, որ բոլորը գիտեն, թե դա ինչ է, քիչ է, որ դրա համար անձին ենթարկեն քրեական պատժի։ Պատկերացրեք իրավիճակ, երբ մի մարդ գալիս է և ասում, որ ինքն «օրենքով գող» է, հիմա ի՞նչ, պետք է այդ մարդուն դատե՞ն դրա համար»,–ասաց նա։

Փաստաբանի կարծիքով՝ «օրենքով գողի» կարգավիճակը հաստատելու և անձին դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար պրակտիկայում խնդիրներ են առաջանալու։

«Օրինակ, ես չեմ պատկերացնում, թե ինչպես են հաստատելու աստիճանակարգ տալու հանգամանքը, իրենք պատկերացնում են, որ 10 «օրենքով գող» գալու են և հաստատեն, որ իրենք են տվյալ անձին կնքել որպես «օրենքով գո՞ղ», ծիծաղելի է հնչում»,– նկատեց Աթանեսյանը։

Իրավաբանի համար հասկանալի է, թե ինչի դեմ է ուզում պայքարել պետությունը, սակայն պայքարի այս ձևը, ըստ նրա, բավականին խոցելի է։

«Կամ ի՞նչ է նշանակում քրեական ենթամշակույթ, օրինակ, ցանկացած մի խմբակ, որը կունենա իր ենթամշակույթը քրեական կյանքի մասին, կարող է որակվել որպես քրեական ենթամշակույթ կրող խմբա՞կ։ Եթե մենք խոսում ենք բանդաների և հանցավոր համագործակցությունների մասին, ապա դա գործող քրեական օրենսգրքով արդեն իսկ կարգավորված է»։

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ այն երկրներում, որտեղ այս նորմերն ամրագրվել են, կիրառելիության առումով խնդիրների են բախվել, օրինակ, Ռուսաստանն ու Վրաստանը. «Նախկինում, եթե «օրենքով գողին» հարցնում էին նրա աստիճանի մասին, նա իրավունք չուներ հերքելու, որ ինքն «օրենքով գող» է, սակայն, օրինակ, Ռուսաստանում այժմ այդ խնդիրը չկա. «օրենքով գողը» կարող է նաև ոստիկանին չհաստատել, որ ինքը «օրենքով գող» է, չհրաժարվել, սակայն չհաստատել, նման դեպքում ինչպե՞ս են ապացուցելու»,– նկատեց փաստաբանը։

Իրավաբանը նաև հիշեցրեց, որ «օրենքով գողերը» տարբեր երկրներում, այդ թվում Հայստանում, զսպող դեր են տանում փողոցային հանցավորության դեմ պայքարում, քրեակատարողական հիմնարկներում և այլ ոլորտներում։

Հիշեցնենք, որ Կառավարությունն օգոստոսի 29-ի նիստում հավանության արժանացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։ Ըստ նախագածի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու համար նախատեսվում է պատիժ 7-10 տարի ժամկետով։