Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում է ԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը Ռուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական Ասիայում Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը Հաղարծինում այրվել է վագոն-տնակ Դրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FT Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթից Ուկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության

Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին
Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովի մասնակիցների հետ քննարկել է հայկական ժառանգության պահպանումը

Օգոստոսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է համաժողովի աշխատանքների ընթացքը` անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Պրն. Մնացականյանը մասնավորապես նշել է, որ որդեգրված արտաքին քաղաքականության սկզբունքների հիմքում ընկած են ազգային արժեքներն ու արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները: Այս ենթատեքստում նախարարը հատուկ անդրադարձել է նաև Հայոց Եկեղեցու դերին` գոհունակությամբ ընդգծելով այն սերտ համագործակցությունը, որ առկա է նախարարությանև Մայր Աթոռի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և աշխարհասփյուռ եկեղեցական կառույցների միջև:

Այնուհետև դիվանագետներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Գոհունակություն է Հայրապետիս համար, որ հերթական անգամ համախմբվել եք հայրենիքում` քննարկելու մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները և ուղենշելու այն ճանապարհները, որոնք առավել արդյունավորությամբ պիտի նպաստեն մեր երկրի զորացմանն ու առաջընթացին:

Մեծ է այն պատասխանատվությունը, որ կրում եք ձեր ուսերին: Ձեզ է վստահված տարբեր երկրներում ու միջազգային հարթակներում մեր երկիրը ներկայացնելու կարևոր առաքելությունը, որն իր արդյունքներով անմիջականորեն առնչվում է Հայաստանի վարկի ու հեղինակության, մեր հայրենիքի անվտանգության, մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի տեսլականի հետ: Մեծապես գնահատում ենք մեր երկրին ու ժողովրդին մատուցած ձեր նվիրյալ ծառայությունը և բերում ձեզ Մեր օրհնությունը` մաղթելով ուժ, եռանդ և նոր հաջողություններ ձեր հայրենանվեր գործունեության մեջ:

Խիստ խորհրդանշական ենք համարում անցկացվող համաժողովի շրջանակներում ձեր այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի հոգևոր նվիրական կենտրոն: Հայոց Եկեղեցին հոգևոր իր առաքելությանը զուգընթաց շատ հաճախ ստանձնել է նաև քաղաքական պատասխանատվություն մեր ժողովրդի կյանքում: Մեր պատմության ընթացքում թե՜ պետականության գոյության և թե՜ բացակայության պայմաններում Հայ Եկեղեցին ներգրավված է եղել հայրենիքի առջև ծառացած ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հիմնախնդիրների լուծման գործում՝ կոչմանը հավատարիմ իր հեղինակությունն ու կարողությունները ծառայեցնելով հայրենիքի և ազգի շահերին:

Պատմությունը առատ է վկայություններով, որոնք մեզ են փոխանցում հանուն երկրի ու ժողովրդի ապահովության՝ իրենց անձնուրաց ծառայությունը մատուցած նշանավոր եկեղեցականների անուններ: Մեր եկեղեցու հովանու ներքո է կերտվել ու խնամվել ազատագրական պայքարի ոգին, մարմին առել ազգային իղձերի իրականացման տեսիլքները, սերնդե սերունդ փոխանցվել հայոց անկախ պետականության վերակերտման և ազատատենչության աննկուն կամքը:

Այսօր էլ մեր Եկեղեցին չի կարող անտարբեր և անհաղորդ մնալ մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, որոնք չափազանց մեծ կարևորություն ու ընդգրկում ունեն և պահանջում են առավել մեծ ուշադրություն և ուժերի համախմբում», - նշել է Վեհափառ Հայրապետը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ պետության, Եկեղեցու և համազգային կառույցների ներդաշնակ գործակցությունը մեծ ներուժ է պարունակում՝ բազմաթիվ խնդիրների ու հիմնահարցերի լուծման, մասնավորաբար՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացներում: Այս առումով Նորին Սրբությունը էական է համարել, որ պետության առաջնահերթությունների և արտաքին քաղաքական գերակայությունների սահմանումներում նկատի առնվեն համահայկական կառույցների օրակարգերը, ինչը հնարավորություն կընձեռի ձևավորելու նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունների համազգային օրակարգը:

Նորին Սրբությունը անդրադարձել է համընդհանուր ջանքերի կարոտ մի շարք խնդիրների, որոնց թվում և տարբեր երկրներում հայկական ժառանգության պահմանմանը: «Կարևոր խնդիր է նաև աշխարհով մեկ սփռված եկեղեցական և ազգային մշակութային ժառանգության խնամատարությունը: Մենք ուրախ ենք նշելու, որ այս ուղղությամբ միասնական ջանքերով կատարվել է մեծ աշխատանք, հարկ է, որ այն նախանձախնդրորեն շարունակենք՝ հետամուտ լինելով մեր ժառանգության անխաթար պահպանությանը:

Արտերկրում մեր մշակութային մասունքներն ու սրբավայրերը յուրահատուկ և անփոխարինելի այցեքարտերն են մեր ժողովրդի, որոնց պատշաճ ներկայացումը և խնամքը նոր գրավչություն և առավել ընդարձակ ճանաչողություն կապահովի մեր երկրի համար», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Խոսքի վերջում Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ հայրերի հավատքով զորացած մեկնեն իրենց ծառայության վայրերը՝ առավել խանդավառությամբ ու արդյունավորությամբ իրագործելու իրենց առաքելությունը ի նպաստ մեր ժողովրդի և մեր երկրի բարօրության ու առաջընթացի:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը պատասխանել է ներկաների հարցերին, քննարկվել են նաև Եկեղեցու և Արտաքին գործերի նախարարության և, ի մասնավորի, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջև առկա գործակցության զարգացման հեռանկարները: