Վրաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների բուժօգնության պարտքերը կվճարի կառավարությունը
2019 թ. հունիսի 7-ին Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին վթարի ենթարկված Mercedes A160 մակնիշի 51TA100 պետհամարանիշով ավտոմեքենայի հինգ ուղևորների՝ Վրաստանի բուժհաստատություներում բուժօգնություն ստացած ՀՀ քաղաքացիների ֆինանսական պարտավորությունները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը, որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոստոսի 29-ի նիստի օրակարգում:
Վթարի հետևանքով զոհվել էր ՀՀ երեք քաղաքացի զոհվել են, հինգը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ նախագծի հիմնավորման, Վրաստանի բուժհաստատություններում տուժածներին ցուցաբերված օգնության համար գոյացել են պարտքեր:
Արթուր Միրիջանյան /17.12.1978թ, վարորդ/ – 7830 լարի,
Միհրան Միրիջանյան /20.11.2005/ – 8557,92 լարի,
Ռաֆայել Մաթևոսյան /31.12.2006/ – 450 լարի:
Ընդհանուր պարտքը՝ 16837,92 լարի, կամ մոտ 6000 ԱՄՆ դոլար:
«Քանի որ վերը նշված հիվանդները հետագա բուժումը Հայաստանում ստանալու նպատակով առանց վճարումների են դուրս գրվել Վրաստանի բուժհաստատություններից, նրանց ֆինանսական պարտավորությունների կատարումը երաշխավորել է ՀՀ դեսպանությունը:
Որոշմամբ հատկացված գումարը տրամադրվելու է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը` Վրաստանի բուժհաստատություններում տուժածներին ցուցաբերված օգնության համար գոյացած պարտքերը փոխհատուցելու նպատակով»,- ասված է հիմնավորման մեջ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով