Իրավիճակի միակ լուծում կարող է դառնալ Երևանում արտահերթ ընտրությունները․ կարծիք
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է «Սանիթեք» ընկերության հայտարարությանն առ այն, որ հնարավոր է, որ ընկերությունը քաղաքապետարանի հետ ունեցած խնդիրների պատճառով չկարողանա կատարել իր պարտավորությունները ։
«Փաստացի երևանցին վճարում է աղբահանության համար, բայց միջնորդ կազմակերպությունը և կառավարիչն՝ ի դեմս Հայկ Մարությանի, չի կարողանում իրականացնել մայրաքաղաքի աղբահանությունը», - ասաց նա՝ հավելելով, որ զուր է սպասել, որ քաղաքապետարանն ունակ կլինի լուծել աղբահանության խնդիրը։
Նա այլընտրանքային լուծում առաջարկեց։
«Բոլորս գիտենք, որ Հայկ Մարությանն իբրև քաղաքապետի թեկնածու ընտրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եթե քաղաքապետ Հայկ Մարությանը, փշրելով բոլոր լավատեսական սցենարները, վերջնականապես ապացուցում է, որ ինքը ֆունկցիոնալ առումով անպիտան է՝ կատարելու քաղաքապետի պարտականությունները` լուծելու գոնե աղբահանության խնդիրը, ինչին նա թվում է շատ մոտ, ապա իրավիճակի միակ ողջախոհ լուծում կարող է դառնալ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈւ/ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՝ կա՛մ իշխող ուժի սեփական նախաձեռնությամբ, կա՛մ էլ հանրային թելադրանքով։ Եթե պարզվի, որ այն խոստումներն ու ծրագրերը, որոնք Մարությանը ներկայացրել է երևանցիներին՝ ստանալով նրանց վստահության քվեն, ի զորու չէ կատարել, մնում է հուսալ, որ հանրապետության վարչապետը, գիտակցելով դրա քաղաքական նշանակությունը, Հայկ Մարությանին կստիպի հրաժարական տալ և անցկացնել Երևանի ավագանու նոր ընտրություններ», - ասաց Ֆարմանյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով