Շառից հեռու. Սիսիանի քաղաքապետի եղբայրը խուսափում է տոնել հաղթանակը
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սյունիքից առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Հիդրո» շինարարական ընկերության սեփականատեր Ավետ Սարգսյանը, ով Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի եղբայրն է ու 4661 ձայն է ստացել ընտրություններում, ի տարբերություն Սյունիքից ՀՀԿ մեկ այլ ռեյտինգային թեկնածու, 26–ամյա Առուշ Առուշանյանի, չի շտապել տոնել հաղթանակը ու քեֆ չի կազմակերպել: Չի բացառվում, որ նա խուսափել է կրկնել Առուշանյանի «սխալը»:
Հիշեցնենք, որ Սյունիքից ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Առանցք» ընկերության հիմնադիր Գագիկ Առուշանյանի տղան՝ Առուշ Առուշանյանը, ով ստացել է 6879 ձայն, ապրիլի 7–ի ուշ երեկոյան տոնել էր սեփական հաղթանակը, ինչն ավարտվել էր Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տանը տեղի ունեցած վեճով, ու ՀՀԿ թեկնածուն հայտնվել էր ոստիկանությունում: Արդյունքում, «Փաստին» հասած տեղեկություններով, խորհրդարան է գնալու ոչ թե Առուշ Առուշանյանը, այլ Ավետ Սարգսյանը, ով էականորն պակաս ձայն է հավաքել Առուշանյանից: Երիտասարդ թեկնածու Առուշ Առուշանյանը երեկ այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Չնայած մարզում խոսակցություններ կան նաեւ, որ Սյունիքի մարզպետը հրաժեշտ է տալու պաշտոնին՝ դառնալով պատգամավոր, «Փաստի» տեղեկություններով, Վահե Հակոբյանը մնալու է մարզպետի պաշտոնում, ու նրա փոխարեն ԱԺ է գնալու Ավետ Սարգսյանը:
49–ամյա Ավետ Սարգսյանը գործարար շինարար է, «Հիդրո» ընկերության հիմնադիրը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից