Ի՞նչ սպասել Մնացականյան-Մամեդյարով առաջիկա հանդիպումից
168.am-ը գրում է․
«Նախարարական հանդիպումների պարբերականությունը ողջունելի է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվելիք հնարավոր նախարարական հանդիպմանը։
Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով եԱՀԿ մամուլի ծառայությանը, տեղեկացրել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն առաջիկայում կրկին հանդիպելու են:
«Հանդիպման վայրի ու ժամկետի մասին սովորաբար հայտարարվում է հանդիպումից մի քանի օր առաջ»,- հայտնել էին ԵԱՀԿ-ից:
Իր հերթին՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ հանդիպումները շարունակվում են, բանակցային գործընթացն էլ չի կանգնել։
«Բանակցային գործընթացը չի կանգնել։ Բնականաբար, ամենը շարունակվում է, ըստ կանոնի՝ ամեն բանի մասին կտեղեկացնենք։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն»,- ընդգծել էր Զոհրաբ Մնացականյանը։
Իսկ այսօր մեկնարկած ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Ղարաբաղյան խաղաղ գործընթացում կարգավիճակի և անվտանգության խնդիրները հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեն։
Մնացականյանը նշել է, որ Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը։
Ըստ նրա` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր պայմաններում կիրառելի մարդու անօտարելի իրավունքները ենթադրում են նաև ազատ կամարտահայտում, որը ներառում է նաև Արցախում ազատ ընտրությունների իրականացում և այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության ներկայացուցիչների գործուն ներգրավումը բանակցային գործընթացում։ «Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են»,- ասել է նա։
Ուվե Հալբախն ասաց, որ ԱԳ նախարարների շփումների հստակ պարբերականությունը պահպանվում է, ինչը դրական է հակամարտության գոտում հրադադարի խախտումներ թույլ չտալու տեսանկյունից, քանի որ, որքան էլ կողմերը ենթադրաբար նման հանդիպումների ժամանակ քննարկում են կարգավորմանը վերաբերող թեմաներ, այդ ուղղությամբ առաջընթաց չեն արձանագրում։ Ուստի, ըստ նրա, կարևոր է, որ գոնե այս հանդիպումները ծառայեն հրադադարի ռեժիմի պահպանմանը։
«Նկատելի է, որ այդ հանդիպումները կրում են մտածված պարբերական բնույթ, կա պարբերականություն, որը կողմերը և համանախագահները սահմանել են և դրանով առաջ են շարժվում, ինչը փաստում է այն, որ մինիմումի է այս պահին հասցված պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը, քանի որ կա կազմակերպված բանակցային գործընթաց։ Սրա շնորհիվ նաև որոշակիորեն պահպանվում է կայունությունը շփման գծում, թեև վերջին ամիսներին խախտվեց այն անդորրը, որը նկատելի էր ավելի վաղ։ Բայց հանդիպումների նման հաճախականությունը թույլ է տալիս, բացի օպերատիվ կապի առկայությունից, շուտ վերացնել բռնկվող լարվածությունը։
Ընդհանրապես դատելով վերջին իրադարձություններից, որոնք գրանցվեցին սահմանում, հայտարարություններից, չեմ կարծում, որ կողմերը քննարկում են կարգավորման սցենարներ, կամ դրա շուրջ ներկայումս հնարավոր է արդյունավետ բանակցություն։ Կողմերը շարունակաբար խոսում են, որ մյուս կողմի այս կամ այն դիրքորոշումը չի կարող ընդունելի լինել։ Ի՞նչ է դա նշանակում, որ գլխավոր հարցերի շուրջ կան տարաձայնություններ։
Բացի դրանից, կարծում եմ՝ կքննարկվի, թե, ի վերջո, Հայաստանը ցանկանո՞ւմ է Արցախի մասնակցությունը բանակցություններին, թե՞ ոչ, չնայած իշխանությունը խոսում է բանակցություններին Արցախի մասնակցելու անհրաժեշտության մասին, բայց նաև խոսում է այն մասին, որ Արցախը Հայաստան է։ Ըստ իս՝ սա ոչ միշտ կարող է հասկանալի լինել, երբ կա պահանջ՝ վերականգնել բանակցային ձևաչափը, ուստի այս հարցը կքննարկվի։ Կարծում եմ՝ կոնկրետ լուրջ արդյունքներ այդ հանդիպումից ակնկալել պետք չէ դեռ։ Կարծում եմ՝ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակին նպաստում են համանախագահ երկրները, որոնք ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում հասկանում են ԼՂ հակամարտության գոտում պատերազմ կամ էսկալացիա թույլ չտալու կարևորությունը»,- ասաց Հալբախը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում