Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը խաղաց ոչ ոքի եւ վերջին տուրից առաջ վերջին տեղում է
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի նախավերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց չինացի Դին Լիրենի հետ եւ 43-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի։
Լեւոն Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ վերջին տեղում է։ Դին Լիրենն առաջինն է՝ 6 միավոր։
Վերջին տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ամերիկացի Ուեսլի Սոն։