Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ Իրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը Ընտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում է ԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻնժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունըՊարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով
Հայաստան

Ռեկտորի ԺՊ-ն պատրաստվում է խզել ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը. ԵՊՀ ցանկացած աշխատող կանգնած կլինի աշխատանքը կորցնելու վտանգի առաջ

ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը իրեն տեղեկացրել է, որ պատրաստվում է նոյեմբերի 25-ից միակողմանի խզել ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը: Ըստ Ավետիսյանը՝ սա կբերի նրան, որ ԵՊՀ ցանկացած աշխատող կանգնած կլինի աշխատանքը կորցնելու վտանգի առաջ:


Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«ԵՊՀ ցանկացած աշխատող կանգնած կլինի աշխատանքը կորցնելու վտանգի առաջ:

Հարգելի համալսարանականներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը, չկարողանալով հաշտվել այն մտքի հետ, որ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաքելությունը աշխատողների շահերի պաշտպանությունն է, այլ ոչ թե ԵՊՀ կառավարման մարմինների և իր վիճահարույց որոշումներին հավանություն տալը, օրերս ինձ գրավոր տեղեկացրել է, որ պատրաստվում է նոյեմբերի 25-ից միակողմանի խզել ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը:

Այս քայլին նախորդել էր ԵՊՀ արհկոմիտեի որոշումը, որով մենք հայտնել էինք անհամաձայնություն ռեկտորի ԺՊ-ի նախաձեռնությամբ թվով 29 աշխատողի աշխատանքից ազատելու վերաբերյալ (Հաշվապահության և Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի բոլոր աշխատողների, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության 3 աշխատողների): Օրեր անց ռեկտորի ԺՊ-ն կրկին դիմել էր ԵՊՀ արհեստակցական կազմակերպությանը՝ առաջարկելով տալ համաձայնություն, և սպառնացել, որ հակառակ դեպքում կվերանայի ԵՊՀ Կոլեկտիվ պայմանագիրը: Արհեստակցական կազմակերպությունը տեղի չտվեց այդ վերջնագրին, ինչի շնորհիվ աշխատողների աշխատանքից ազատելու գործընթացը կասեցվեց և մարդիկ պահպանեցին իրենց աշխատատեղերը:

Կցանկանայի հիշեցնել, որ դեռևս 2015 թվականից գործող Կոլեկտիվ պայմանագիրը հավանության էր արժանացել բոլոր ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեկտիվների ժողովներում, որից հետո այն երկարաձգվել էր մինչև 2021 թվականի մայիսի 20-ը: Կոլեկտիվ պայմանագրի կողմ են հանդիսանում ԵՊՀ բոլոր աշխատողները և այն ապահովում է հավելյալ սոցիալական և իրավական երաշխիքներ»:

Ռեկտորի ԺՊ-ի կողմից նման կտրուկ, չհիմնավորված, միակողմանի և կամայական որոշումը չի տեղավորվում սոցիալական գործընկերության, ներբուհական որոշումների կայացման ժողովրդավարական մթնոլորտի և կոլեգիալ կառավարման տրամաբանության շրջանակներում, կոպտորեն ոտնահարում է Կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող ԵՊՀ յուրաքանչյուր աշխատողի իրավունքները և սոցիալական շահերը:

Այդուհանդերձ, հարց կարող է առաջանալ, թե որն է ռեկտորի ԺՊ-ի այդ քայլի դրդապատճառը: Ըստ երևույթին, մենք գործ ունենք հետևյալ իրողությունների հետ.

1.Ի ցույց դնել համալսարանականներին, որ իր (ռեկտորի ԺՊ-ի) կամայական որոշումները չսատարող անձինք չեն կարող համալսարանում հանգիստ գործունեություն ծավալել, և միաժամանակ թույլ չտալ այլակարծության դրսևորման ցանկացած նախադեպ համալսարանում:

2.Վերացնել իր նախաձեռնությամբ ցանկացած աշխատողին աշխատանքից ազատելու էական խոչընդոտ հանդիսացող Կոլեկտիվ պայմանագրով սահմանված համապատասխան դրույթը (գործատուն իր նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ պետք է ստանա արհմիության գրավոր նախնական համաձայնությունը): Փաստորեն, պայմանագիրը լուծելուց հետո, ռեկտորի ԺՊ-ն առանց խոչընդոտի կարող է մարդկանց կամայական պատրվակով ազատել աշխատանքից:

3.Էականորեն թուլացնել արհմիության դիրքերը, չեզոքացնելով այն գործիքակազմը, որով արհմիությունը պաշտպանում է ԵՊՀ աշխատողների իրավունքները և սոցիալական շահերը, որի վառ ապացույցն այն է, որ ԵՊՀ 29 աշխատող այս պահին պահպանեցին իրենց աշխատատեղերը և արժանապատվորեն աշխատում են:

Այսպիսով, ռեկտորի ԺՊ-ի կողմից նախաձեռնած այս ապակառուցողական գործընթացը պետք է կասեցվի, հակառակ դեպքում նոյեմբերի 25-ին Կոլեկտիվ պայմանագրի լուծումից հետո ԵՊՀ ցանկացած աշխատող կանգնած կլինի աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, իսկ ԵՊՀ արհմիությունը բացի բարձրաձայնելուց ուրիշ որևէ արդյունավետ գործողություն չի կարողանալու իրականացնել գործատուի հնարավոր ապօրինի քայլերի դեմ:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը առաջիկայում պատրաստվում է ՀՀ օրենսդրության շրջանակներում նախաձեռնել գործընթաց ԵՊՀ Կոլեկտիվ պայմանագրի անընդհատությունն ու շարունակականությունը ապահովելու նպատակով»: