Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 7-9 աստիճանով
Առաջիկա 3 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում` օգոստոսի 27-ի ցերեկը, 28-29-ը առանձին շրջաններում, 30-31-ը և սեպտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 27-29-ն էապես չի փոխվի, 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում՝ օգոստոսի 27-29-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 30-31-ը և սեպտեմբերի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում


















































