Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ Իրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը Ընտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում է ԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻնժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունըՊարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով
Հայաստան

Դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն, դպրոցը որևէ հագուստ չի պարտադրի աշակերտին

2019 թվականի նոր ուսումնական տարում մի շարք փոփոխություններ են սպասվում՝ սկսած դպրոցական պայուսակների թեթև լինելուց, մինչև կայուն դպրոցական սնունդ ու ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

«Սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն: Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար, և այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին անգամ մոտավորապես 48 անուն դասագիրք կկիսվի առաջին և երկրորդ մասերի։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին: Երկհատոր կդառնան այն ծավալուն դասագրքերը, որոնք այս տարի վերահրատարակվելու էին»,- նշել է Կժդրյանը և հավելել, որ այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի, իսկ տարրական դասարաններին դրանք կտրվեն անվճար:

Սեպտեմբերի 1-ից 10 %-ով բարձրանալու է շուրջ 38 հազար ուսուցչի աշխատավարձը, ինչի համար մեկ տարվա կտրվածքով բյուջեից հատկացվելու է շուրջ 6 մլրդ դրամ։

«Կառավարությունը, տնտեսական աճին զուգընթաց, ծրագրեր կմշակի աշխատավարձերի հետագա բարձրացման ուղղությամբ: Նախատեսվում է իրականացնել «Ուսուցիչ» ծրագիրը, որի արդյունքում կամավոր վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 50%-ով: Այստեղ շատ ուղիղ կապ է դրված որակ-վարձատրություն հասկացությունների միջև»,- գրել է նախարարի մամուլի խոսնակը:

Նրա խոսքով՝ տեղի է ունենալու նաև ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության ընդլայնում, և այս ուսումնական տարում ֆինանսական կրթությունը կներդրվի ևս 350 դպրոցում:

«Ծրագրի ընդգրկման ծավալը հասցվելու է 750 դպրոցի, իսկ ձեռնարկատիրական կրթություն կդասավանդվի հանրապետության բոլոր դպրոցների տարրական դասարաններում: Ծրագրի արդյունքում հիմք կդրվի առավել գրագետ, ֆինանսական գիտելիքներով օժտված քաղաքացու ձևավորմանը, որը հետագայում կազդի նաև տվյալ անձի կյանքի որակի և երկրի տնտեսության զարգացման վրա»,- գրել է Անժելա Կժդրյանը:

Կայուն դպրոցական սնունդն այս տարի ևս կշարունակվի մատակարարվել մարզերի դպրոցներին և սեպտեմբեր ամսից Արագածոտնի մարզի դպրոցները Պարենի համաշխարհային կազմակերպությունից կփոխանցվեն ՀՀ կառավարության հանձնառությանը:

«Պարենի համաշխարհային կազմակերպությունը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրել Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների շուրջ 60 000 դպրոցականի: Մյուս հինգ մարզում` Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց ձորում և Արարատում, ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ապահովելով նախակրթարանների և տարրական դասարանների 40 000 աշակերտի սնունդ»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակը:

Անդրադառնալով նաև դպրոցական միասնական համազգեստի հարցին՝ նա գրել է, որ այն պարտադրված չի լինելու:

«Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին, և այդ որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր ծնողի ու երեխայի կողմից: Նախարարությունը դեմ չէ սև ու սպիտակին, դեմ է սև ու սպիտակը որևէ մեկին պարտադրելուն»,- եզրափակել է Կժդրյանը։