Միֆ է, թե Սահմանադրությունը թույլ չի տալիս օգտագործել Զինված ուժերը ներպետական հարցերում, մեր օրենսդրությունը դա թույլ է տալիս
Մարտի 1-ի շուրջ այս տարիներին ձևավորված բազմաթիվ միֆեր կան, որոնցից մեկն այն է, որ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս օգտագործել Զինված ուժերը ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
«Սա միֆ է, և այսօր դատարանում քննվող քրեական գործը մեծ չափով հիմնված է այս միֆի վրա։ Իրականում, մեր օրենսդրությունը թույլ է տալիս դա՝ ներպետական կարևոր խնդիր լուծելու համար, կանխելու զանգվածային անկարգությունները»,- ասաց նա։
Ալումյանը խոսեց միջազգային փորձի մասին՝ նկատելով, որ մի շարք առաջատար երկրներ տարբեր տարիների իրենց ԶՈւ-ն օգտագործել են երկրում զանգվածային անկարգությունները կանխելու համար։ Նա օրինակ բերեց՝ Չինաստանին, որ 2009 թ․-ին ներգրավել է ԶՈւ-ն, 2006 թ․-ին՝ Նեպալը, 2016 թ․-ին՝ Հնդկաստանը, 2017 թ․-ին՝ Բրազիլիան և այլն։
«Կարող է տպավորություն ստեղծվել, թե այս երկրների օրենսդրությունը թույլ է տալիս, մերը՝ ոչ, բայց ՀՀ օրենսդրություն թույլ է տալիս և միշտ թույլ է տվել։ Նայենք ՀՀ Սահմանադրության 8․2 հոդվածը, որտեղ գրված է, որ ՀՀ ԶՈւ-ն ապահովում է ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Գիտենք, որ անվտանգությունը ներքին ու արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հնարավորություն է, իսկ ներքին սպառնալիքի մեջ, ի թիվս այլ հարցերի, ներառվում է նաև զանգվածայի անկարգությունը, էկոլոգիական աղետներ և այլն»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում