Մարտի 1-ին զինծառայողներին կրակելու հրաման տրված չի եղել, սա հստակ ամրագրված է քրեական գործում, Արցախի ԶՈւ-ն որևէ գործողության չեն ներգրավվել
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր դժվարանում է ասել, թե Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ինչ կլիներ, եթե ցուցարաներին ու սադրիչներին հաջողվեր ճեղքել ոստիկանական պատը և հասնել Կառավարություն։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԶՈւ-ը կարող են մինչ արտակարգ դրություն հայտարարվելն էլ կիրառվել։
«Մի բան հստակ է՝ զինծառայողներին կրակելու հրաման տրված չի եղել, սա հստակ ամրագրված է քրեական գործում»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպես է ապացուցվում, որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ցուցարաները սպառնում էին երկրի ներքին անվտանգությանը, նա ասաց, որ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահն է որոշում, թե որն է պետության համար ներքին սպառնալիք։
«Այդ օրերին շատ գործիչներ՝ այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, հանդես էին գալիս կարգախոսերով, թե «մենք պետք է կազմաքանդենք ներկա իշխանությունը»։ Այս կոչերը հարյուրավոր անգամ հնչել էն։ Մեծ դեր խաղաց նաև այն, որ փորձ էր արվում ԵԿՄ-ն ներգրավել, ինչպես նաև ԶՈւ-ին ներքաշել քաղաքական հարցերի մեջ։ Լուրջ աշխատանք էր տարվում, որ զինվորականներն անցնեն ցուցարարների կողմ։ Սա վտանգ չէ՞ր։ Ցուցարարներից շատերը զինված են եղել, ինչն ապացուցում էր այն, որ 100-ից ավել ոստիկան է վիրավորվել, իսկ ցուցարարները 30-ից մի քիչ ավել»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։
Հայկ Ալումյանը, խոսելով Արցախից ԶՈւ ներգրավելու մասին, շեշտեց, որ բացի ՀՀ ԶՈւ-ից որևէ այլ զինվորական այդ օրը Երևանում այդ գործողություների որևէ հատվածում ներգրավված չի եղել։ Հարցին՝ Արցախից զորք չի՞ բերվել, նա հստակ պատասխան չտվեց՝ ասելով․« Արցախի զորք չի ներգրավվել»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում