Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ Իրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը Ընտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում է ԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻնժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունըՊարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով
Հայաստան

Մարությանը որևէ առարկայական աշխատանք չի կատարել, շատ լավ կլինի, որ իր քայլն անի և թողնի քաղաքապետի պաշտոնը

 

«Երևանի պաշտպանության ճակատի» համակարգող Բաբկեն Հարությունյանը 21 հարցից բաղկացած նամակներ է հանձնել քաղաքապետարան և փորձել հասկանալ, թե Հայկ Մարությանն իր նախընտրական խոստումները որքանով է կատարել։ Ստացած պատասխանների հիման վրա, հաշվետվություններից ելնելով, նա այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ որևէ առարկայական աշխատանք չի կատարվել, քաղաքի խնդիրները շարունակում են մնալ, նույնիսկ՝ խորանալ։

«Կարծում եմ՝ շատ լավ կլինի, որ քաղաքապետն իր քայլն անի և թողնի քաղաքապետի պաշտոնը, ինչու ոչ։ Եթե դու տվել ես նախընտրական խոստում, իհարկե այնպես չէ, որ խոստումները ամբողջությամբ կարող են իրականացնել, բայց այս ժամանակահատվածում առարկայական ոչինչ չի իրականացվել»,-ասաց նա։

«Երևանի պաշտպանության ճակատի» համակարգողը նշեց, որ մի քանի հարցի պատասխան չեն ստացել, իսկ մյուսներն էլ եղել են թերի։ «Ամենատխուրն այն է, որ հին տարիների ոճով գրված պատասխաններ են, տպավորություն է, որ մեկ շաբլոն են վերցրել, պատասխանի մուտքագրման համարը գրել ու ուղարկել։ Սա վկայում է այն մասին, որ որևէ ռեալ աշխատանք քաղաքապետարանի կողմից չի իրականացվել, փոխարենը՝ աստղաբաշխական պրեմիերաներն ենք տեսնում, որ իրենք իրենց պարգևատրել են»,-ասաց նա։

Բաբկեն Հարությունյանը նախ անդրադարձավ քաղաքապետարանից «Սանիթեքի» հետ պայմանագրի պահանջին, որը, ըստ նրա, օրենքի կետին հղում անելով են պահանջել և պատասխան են ստացել, որ նպատակահարմար չեն համարում տրամադրել։ Հարությունյանը նշեց, որ այս հարցով դատական հայց են պատրաստել ու ուղարկել դատարան։ «Իրենք, կամային քմահաճույքից ելնելով, պատասխան են տվել՝ նպատակահարմար չենք համարում․․․ կա օրենք և դրան համապատասխան պարտավոր եք պատասխանել։ Մեր միջոցներով նստած աշխատավարձ են ստանում և որոշում են՝ նպատակահարմար է, թե ոչ»,-ասաց նա և նշեց, թե ասում են՝ նոր աղբամաններ ենք բերել։ «Լավ եք արել, տվեք, մենք էլ հասկանանք՝ ինչ եք անում»,-ասաց Բաբկեն Հարությունյանը։

Նա հերթականությամբ ներկայացրեց խոստումների հիման վրա հարցադրումները և թե ինչ պատասխան են ստացել։ Հարցում են ուղարկել, փորձելով պարզել քաղաքի զարգացման ռազմավարությանը, պատասխան են ստացել, որ մշակման աշխատանքները կան, տեղի են ունենում քննարկումներ, աշխատանքներ են իրականացվում և այն։

Մարությանի ելույթից ոգևորված՝ հարցրել է, թե ինչ է արվել Գործարանային մետրոյի շրջակայքում բիզնես-կենտրոն ստեղծելու ծրագրի վերաբերյալ, ինչին պատասխանել են, որ գտնվում է ծրագրի հեռանկարի ուսումնասիրման փուլում, քննարկվում են մասնավորի և պետականի հնարավոր հեռանկարի պայմանները, ինչը, ըստ նրա, անհասկանալի է։

Մարությանը նախընտրական շրջանում խոսել էր մանկապարտեզների տարիներ շարունակ մասնավորեցման, վարձակալության և այլ խնդրի մասին և խոստացել էր, որ ուսումնասիրելու են, թե որտեղ կան խնդիրներ, տարածքները հետ վերադարձնեն։ «Պատասխան չենք ստացել, կարելի է ենթադրել, որ ոչինչ չեն արել»,-ասաց նա։

«Աղբի վերամշակման խնդրի վերաբերյալ քաղաքապետարանից ասել են, որ գործարանի կառուցման հետ կապված կառավարության հետ քննարկում ենք, ուսումնասիրում ենք մասնավոր ընկերությունների առաջարկները, այսինքն՝ առարկայական որևէ քայլ չի իրականացվում։

Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը խոստացել էր, որ պայմաններ պետք է ապահովեն աղբի տարանջատման համար, բայց երևի պետք է շնորհակալ լինենք, որ չեն պատասխանել այդ հարցին, չեն էլ մտածել շաբլոնային պատասխան տալ, միգուցե մտածել են, որ կարող է վիրավորեն և պարզ չեն պատասխանել, որովհետև չկա ասելիք»,-ասաց «Երևանի պաշտպանության ճակատի» համակարգողը:

Նրա խոսքով՝ քաղաքի ցուցանակների հետ կապված հարցին նույնպիսի պատասխան են տվել։ Հարությունյանը Երևանի հարակից տարածքներում 500 000 ծառ տնկելու խոստման մասին է հարցրել, և ստացել պատասխան, որ 10 000 ծառ ու թուփ են տնկել։ «Եթե մեկ տարվա ընթացքում են այդքան տնկել, բա մնացած տարում ինչպես են 500 000 հասցնելու։ Այսինքն՝ պահի տակ խոստումներ են տվել, ձայն են տարել, և տեսնում ենք հետևանքները»,-ասաց նա։

«Երևանի պաշտպանության ճակատի» համակարգողը վերելակների խնդրին անդրադարձավ, որ Մարությանը խոստացել է դրանք վերանորոգել, փոխել նորերով, բայց 18 թ. բյուջեով որևէ վերելակ չի վերանորոգվել, իսկ 19-ին նախատեսված է 2044 վերելակ վերանորոգել, որի համար միջինը կհատկացվի 60 000 դրամ։ 20 վերելակ էլ նախատեսված է, որ փոխեն բյուջեով։ Նա հարց ուղղեց, թե 60 000 դրամով ամեն վերելակի համար ինչ պետք է արվի։

Բաբկեն Հարությունյանը պոլիկլինիկաների մասով է բավարար պատասխան ստացել, որտեղ նշվել է, որ 16 պոլիկլինիկայի տանիք է փոխվել, 160 մլն դրամի սարքավորումներ են ձեռք բերվել։

Ամփոփելով՝ նա ասաց, որ Մարությանը կարող է իր խոստումները հիմա էլ գցել հաջորդ տարվա վրա։ «Իր որոշելիքն է, բայց հորդորում եմ քայլն անել և գնալ իրենց տանը նստել։ Տեսնում եմ «Իմ քայլը» խմբակցությունը Երևանի ավագանիում գոյություն չունի, միգուցե առանձին անդամներ ակտիվ են, բայց չենք տեսնում, որ նրանք պահանջեն, որ քաղաքապետը լուծի ծառացած խնդիրները։ Պահանջում եմ «Իմ քայլից», որ Մարությանին հորդորեն՝ Հայկ ջան, այսպես չի կարող շարունակվել, խոստումներ ենք տվել, բայց ոչ մի բան չես կարող իրականացնել»,-ասաց նա։