ՀՊՏՀ-ի՝ մրցույթում հաղթած դասախոսները հրաժարվում են դասախոսել
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ ռեկտորի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը փորձում էր փոխել դասախոսների ընտրության կարգը եւ նոր կանոնակարգ մտցնել: Մրցույթի արդյունքում նախկին դասախոսական կազմը դուրս էր մնում, եւ նոր դասախոսներ պետք է ներգրավվեին, ինչը բազում բողոքների տեղիք տվեց: Եվ քանի որ այդ ընթացքում նաեւ պարզվեց, որ ռեկտորի ԺՊ-ի դոկտորական ատենախոսության հետ կապված գրագողության կասկածներ կան, նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով Ռուբեն Հայրապետյանը հեռացավ, նրա փոխարեն ԺՊ նշանակվեց Դիանա Գալոյանը:
Այժմ բուհի ուսանողության մի մասը բողոքում է Հայրապետյանին հեռացնելու դեմ, եւ մրցույթներում հաղթած դասախոսների մի մասը հրաժարվում է աշխատել՝ Հայրապետյանից հետո: Եթե օրեր առաջ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ էին բողոքի ակցիաներ անում կառավարության շենքի դիմաց, ապա վերջին օրերին այնտեղ են ռեկտորի պաշտոնակատարի հեռացումից դժգոհ ուսանողները: Ռեկտորի պաշտոնակատարի հեռանալուց հետո հեռանում են նաեւ նրա բերած կադրերը:
Մենք փորձեցինք զրուցել այն կադրերի հետ, որոնք հաղթել են մրցույթում, բայց որոշել են ռեկտորի նոր պաշտոնակատարի՝ Դիանա Գալոյանի հետ չաշխատել եւ արդեն հայտարարել են, որ չեն մտնելու ՀՊՏՀ:
Մեզ հետ զրույցում Արմինե Յարալովան, ով հայտարարված մրցույթում հաղթողներից մեկն է եւ Կենտրոնական բանկի աշխատակից, նշեց. «Նախ ես այնտեղ հայտնվել եմ, քանի որ հավատացել եմ, որ Ռուբեն Հայրապետյանն ինչ-որ փոփոխությունների ծրագիր է սկսել, բարեփոխումներ է սկսել, որոնք 30 տարում այդպես էլ չէին իրականացվում: Չասեմ՝ նրա խնդրանքով, բայց, համենայնդեպս, դիմել եմ մրցույթի համար՝ փորձելով աջակցել իրեն: Նախարարի կայացրած որոշումն առնվազն անարդար էր: Անարդար էր այն առումով, որ նրանց հիմնավորումը ուղղակի այս պարագայում զուտ ատենախոսության հետ խնդիրներն են: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ սա ուղղակի պատճառ է: Ես էլ եմ ծանոթ այդ ատենախոսություններին եւ կարող եմ փաստել, թե ինչքանով է բարձր նրա ատենախոսությունը մյուսների ատենախոսությունների մակարդակից»:
Արմինե Յարալովան հավելեց, որ պատրաստվում էր դասավանդել «Տնտեսական քաղաքականություն եւ մակրոտնտեսագիտություն» առարկան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում