Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ Իրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը Ընտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում է ԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻնժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունըՊարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով
Հայաստան

Ամուլսարի շահագործման դեմ ակտիվ պայքարողների մեծ մասը «Իմ քայլին» ձայն չի տվել. Արարատ Միրզոյան

Ես ունեմ իմ տեսակետը, նաեւ խմբակցությունում եւ գործադիրում անընդհատ քննարկում ենք հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ամուլսարը շահագործելու հարցին։

«Մի խմբի բավականին ակտիվ կերպով հետաքրքրում է հարցը, եւ մարդիկ իրենց դիրքորոշումն են հայտնում։ Հիմա գիտեք՝ ինչ փուլում է։ Վարչապետը հարցրել է Շրջակա միջավայրի նախարարությանը, որը պետք է եզրակացություն տա՝ արդյոք Էլարդի փորձաքննությունը կամ որեւէ այլ իրողություն հիմք են տալիս գալու եզրակացության, թե՞ կարիք կա նոր ՇՄԱԳ–ի։ Շատ հիանալի է, որ այդ դիսկուրսը հայ հանրության մեջ կա եւ ընդհանրապես լավ կլինի, որ բոլոր կարեւոր հարցերում կարծիքների բախում լինի։ Սա առաջին փորձերից մեկն է, երբ այսպիսի լուրջ հարցի շուրջ հայհոյանքներին զուգահեռ նաեւ փաստարկված կարծիքներ ենք լսում, որոնք հանգամանորեն պետք է քննվեն, եւ այս երկխոսությունը մշտապես պետք է լինի»։


Լրագրողների հարցին՝ արդյոք ինքն ունի՞ մտահոգություն, Միրզոյանը պատասխանեց. «Ո՞նց կարող է ողջախոհ մարդը չունենա մտահոգություն։ Ուրիշ բան, որ այդ մտահոգությունները կարող են փարատվել, չփարատվել, հիմնականում փարատվել, հիմնականում չփարատվել եւ բազմաթիվ այլ տարբերակներով։ Ո՞նց կարող է ՀՀ որեւէ քաղաքացի անտարբեր լինի, որեւէ հանքի գործունեությամբ պայմանավորված՝ թափոններով եւ այլն։ Որեւէ մեկն այս երկրի թշնամին չէ կամ այս երկրին կողքից չի դիտում, բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը եւ մտահոգություններ որեւէ հանքի հետ կապված կառաջանար։ Պետք է նայենք, տեսնենք՝ ինչպես պնդվում է՝ ռիսկերը կառավարելի՞ են, թե՞ ոչ, նոր ՇՄԱԳ–ի անհրաժեշտության կարիք կա՞, թե՞ ոչ։ Սպասենք՝ մասնագիտացված կառույցն իր խոսքն ասի, հետո մնացածը սառը գլխով կարող ենք քննարկել»։

Հարցին՝ արդյոք Ամուլսարի գործարկումը չի վտանգի իշխանության վարկանիշը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ այն պնդման հետ, որ դրանից կարող է իշխանության վարկանիշը որոշակի անկում ապրել, թեեւ, իհարկե, այն խմբերը, որոնք ակտիվորեն պայքարում են, այսպես ասած, «Ամուլսարը սար է մնալու, հանք չի դառնալու» սկզբունքից ելնելով, չեմ կարծում, որ այդ ակտիվ մարդկանց մեծ մասը, այնուամենայնիվ, «Իմ քայլին» են ձայն տվել։ Եթե ՇՄԱԳ–ի կարիք չլինի եւ գնանք հանքի շահագործման, եւ որեւէ այլ հարցում, իհարկե, կարծում եմ, որ կարող են լինել որոշումներ, որից մեր իշխող ուժի վարկանիշը կարող է անկում ապրել։ Որեւէ իշխանություն արդյոք պե՞տք է մտածի եւ որոշի մի միայն վարկանիշից ելնելով, թե՞, այնուամենայնիվ, կարող են լինել իրավիճակներ, երբ որեւէ որոշում պոպուլյար չլինի հանրության շրջանում, բայց երկրի շահերը ենթադրեն այդպիսի որոշման կայացումը։ Այստեղ պետք է պատասխանատվությունից խոսենք։ Հավատի հարց չէ, ես կարող էի հավատալ, չհավատալ, բայց պետք է ունենանք մասնագիտացված եւ դրա համար լիազորված մարմնի պրոֆեսիոնալ կարծիքը»։

Նրա խոսքով՝ ինքը փաստաթուղթը չի կարդացել, բայց վստահում է քննչականին, հակառակ դեպքում պետության կառավարումը կդառնար անհնար։

Հարցին՝ արդյո՞ք խմբակցության տարաձայնությունները չեն նպաստի, որ այն պառակտվի, Միրզոյանը պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ տարաձայնություններ են։ Ձեւակերպումների մեջ կարող է երանգավորման խնդիր լինել, որն ամբողջապես պատկերը փոխի, բազմակարծություն, այո, տարբեր կարծիքների ազատ արտահայտում ե՛ւ խմբակցության ներսում քննարկումների ժամանակ, ե՛ւ գործադիրի հետ քննարկումների ժամանակ, ե՛ւ նաեւ դրսում՝ հրապարակավ կարծիքների տարբեր արտահայտում՝ այո, տարաձայնություն՝ ոչ, պառակտում, որ հաստատ ոչ»։