Նյութեր են նախապատրաստվում «Մալաթիա մոլ»-ի հրդեհի բռնկման առիթով. ԱԻՆ մամուլի խոսնակ
Նյութեր են նախապատրաստվում «Մալաթիա մոլ»-ի հրդեհի բռնկման առիթով: Այս մասին ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:
««Մալաթիա մոլ»-ում հրդեհի բռնկման դեպքի առիթով Արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային վարչությունում քննչական գործառույթ ենք իրականացնում: Ամբողջ նյութերը հավաքում ենք, որոնք ուղարկում ենք դատախազություն»,-ասաց Զարգարյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Երևանի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնի շենքում հրդեհ էր բռնկվել: Դրա հետևանքով 7 մարդ է տուժել, ովքեր հոսպիտալացվել են: Կրակը վերջնականապես հնարավոր է եղել մարել մոտ մեկ օր անց։ Հրդեհի բռնկման աղբյուրն ու վնասի չափը դեռևս ճշտվում են։

















































