Երկու մլն դրամ՝ ֆեյսբուքում էջ բացելու, ստատուս գրելու եւ մոնտաժ անելու համար
Ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ նշվեց քաղաքացու օրը։ Այս որոշումը քաղաքական ուժերի կողմից տարբեր կերպ մեկնաբանվեց՝ ըստ քաղաքական հայացքների: Սակայն, առավել ուշագրավը տոնակատարություններին հատկացված 124 միլիոն դրամն էր, որը քննադատվեց: Քննադատվեց հիմնականում այն, որ տոնին ծառայություններ մատուցող ընկերություններն ընտրվել էին առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով, գրում է armday.am-ը:
Ծառայությունները մատուցած ընկերությունների ցանկում առկա է նաեւ «Հանրային կապերի մեդիա» ՊՈԱԿ-ը: Այն քաղաքացու օրը պետությանը 2 մլն դրամի ծառայություն է մատուցել: Նշենք, որ խոսքը վարչապետի աշխատակազմում առկա «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին է: Պարզվում է, որ պետական բյուջեից սնվող կառույցին հավելյալ երկու մլն դրամ են տվել, որ ֆեյսբուքում էջ բացի եւ այնտեղ հրապարակումներ կատարի: Խոսքը հավանաբար «Քաղաքացու օր» ֆեյսբուքյան էջի մասին է: Նշենք, որ մատուցված ծառայությունների մեջ ներառված է եղել նաեւ տոնին նվիրված միջոցառումների տեսնակարահանումը եւ մոնտաժը:
Զարմանալին այն է, որ այդ ՊՈԱԿ-ի նպատակը հենց դա է՝ տեղեկատվության փոխանցումը, որի համար վարչապետի աշխատակազմը մեծ գումարներ է հատկացնում: Հետաքրքիր է, թե ինչու են այդ մի միջոցառման համար եւս երկու մլն դրամ տվել: Եթե այդպես լինի, ապա պետք է Անկախության տոնի համար եւս մոնտաժի կամ տեսանկարահանման համար առանձին գումար հատկացնեն, Բանակի օրվա համար առանձին եւ այսպես շարունակ:
Նշենք, որ կառույցի բյուջեն նախորդ տարի եղել է 520 մլն դրամ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում