Մխիթար Հայրապետյանը վրդովվա՞ծ է. ինչու Փաշինյանը չի շեշտել նրա անունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր արել՝ հայտնելով մի հետաքրքիր տեղեկություն. «Հայաստանի մարզպետներից ոչ ոք չի ծխում»:
Գրառումը, սակայն, հանգիստ չի թողել գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին: Վերջինս մեկնաբանություններում իր վրդովմունքն է արտահայտնել՝ գրելով. «Պարոն Վարչապետ, վստահ եմ՝ գիտեք, որ ես էլ չեմ ծխում, բայց երևի թե հիշելով հանձնաժողովիս անունը, այնուամենայնիվ, որոշեցիք չանդրադառնալ պատգամավորներին»: Օգտատերեն էլ անտարբեր չեն անցել վերջինիս մեկնաբանության կողքով:


















































