«Վեոլիա»-ն հենց այսօր աշխատանքներ կտանի, ջուր կբերի համայնք. մարզպետի հետ հանդիպումից հետո արճիսցիները բացեցին ճանապարհը
«Վեոլիա» ընկերության հետ քիչ առաջ պայմանավորվել եմ, հենց այսօր աշխատանքները կսկսվեն, ջուր կբերեն համայնք: Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը փակած արճիսցիների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Մենք պարտավոր ենք հրատապ խնդիր լուծել ձեզ համար, մինչև կլուծենք ֆունդամենտալ խնդիրը: Հասկանում եք, որ 100 մլն դրամի ծրագիրը ոչ երեք օրվա, ոչ երեք շաբաթվա ծրագիր ա: Զուգահեռ կքննարկենք նաև պոմպով ջուր բերելու տարբերակը, դա արդեն համայնքապետարանի մակարդակով քննարկվելիք հարց է»,- նշեց Հայկ Չոբանյանը:
Մարզպետի հետ հանդիպումից հետո Արճիս համայնքի բնակիչները բացեցին Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Այրում խոշորացված համայնքի Արճիս գյուղի բնակիչները վաղ առավոտից փակել են Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու Արճիսի հատվածը: Արճիսցիների բողոքի ակցիայի պատճառը խմելու ջրի բացակայությունն է:
«Բնակավայրում չկա մշտական ջուր, իսկ գյուղի աղբյուրները վերջին ամիսներին ցամաքել են։ Մենք հուլիսի 1-ին էլ էինք փակել ճանապարհը, հետո մարզպետարանից եկան, չափագրումներ արեցին, եռամսյակ ուզեցին, որ հասկանան՝ կառավարության բյուջեն կարողանո՞ւմ է ֆինանսավորել ջրի խնդրի համար: Կողքի գյուղերից ենք ջուր բերում, մի աղբյուր կա այնտեղ, որից օգտվում ենք, բայց չգիտենք՝ այդ ջուրը խմելու համար պիտանի՞ է, թե՞ ոչ»,- ասաց Արճիս համայնքի բնակիչ Արփինե Միկիչյանը:
Նա նշեց, որ արճիսցիները փակ են պահելու ճանապարհը այնքան ժամանակ, մինչև կառավարությունից արձագանք լինի: Ակցիայի մասնակիցները պահանջում են Կառավարության մոտակա նիստին հարցը քննարկել։
«Եվ պահանջում ենք, որ տրվի ժամանակավոր լուծում՝ մինչև հիմնական լուծումը կլինի»,- հայտնեց Արփինե Միկիչյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում