Գրանցվել է վերելակի խափանման վերաբերյալ 3 ահազանգ
Օգոստոսի 24-25-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է վերելակի խափանման վերաբերյալ 3 ահազանգ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները ներսում մնացած քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

















































