Առանց Մխիթարյանի «Արսենալը» պարտվում է
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայում ավարտվեց երրորդ տուրը, որից հետո մրցաշարային աղյուսակը ինը միավորով գլխավորեց Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը»: Լիվերպուլցիներից երկու միավորով հետ է մնում Խոսեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին»:
«Լիվերպուլը» 3:1 հաշվով հաղթեց Հենրիխ Մխիթարյանի «Արսենալին», բայց Հայաստանի հավաքականի ավագը խաղադաշտում հայտնվեց միայն 87-րդ րոպեին, երբ արդեն հաշիվը 3:1 էր:
Նույն հաշվով «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Բորնեմութին»՝ այն էլ մրցակցի դաշտում: Մրցակցի դաշտում հաղթանակ տարավ նաեւ «Չելսին»՝ 3:2 հաշվով հաղթելով «Նորվիչին»:
«Մանչեսթեր Յունայթեդը», որին առաջին տուրից հետո շտապեցին գրանցել չեմպիոնական պայքարի մասնակիցների ցանկում, Մանչեսթերում 2:1 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելեսից»:
Անակնկալ պարտություն կրեց նաեւ «Տոտենհեմը», որը դարձյալ սեփական դաշտում 1:0 հաշվով պարտվեց «Նյուքասլից»:
Օգոստոսի 25-ի դրությամբ մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի.
1 Լիվերպուլ 3 3 0 0 9 3 9
2 Մանչեսթեր Սիթի 3 2 1 0 10 3 7
3 Արսենալ 3 2 0 1 4 4 6
4 Լեսթեր 3 1 2 0 3 2 5
5 Մանչեսթեր Յունայթեդ 3 1 1 1 6 3 4
6 Բարնլի 3 1 1 1 5 3 4
7 Տոտենհեմ 3 1 1 1 5 4 4
8 Բրայթոն եւ Հով Ալբիոն 3 1 1 1 4 3 4
9 Շեֆիլդ Յունայթեդ 3 1 1 1 3 3 4
10 Քրիսթալ Փելես 3 1 1 1 2 2 4
11 Բորնեմութ 3 1 1 1 4 5 4
12 Էվերտոն 3 1 1 1 1 2 4
13 Չելսի 3 1 1 1 4 7 4
13 Վեստ Հեմ 3 1 1 1 4 7 4
15 Վուլվերհեմփթոն 3 0 3 0 2 2 3
16 Աստոն Վիլա 3 1 0 2 4 5 3
17 Նորվիչ Սիթի 3 1 0 2 6 8 3
18 Սաութհեմփթոն 3 1 0 2 3 5 3
19 Նյուքասլ Յունայթեդ 3 1 0 2 2 4 3
20 Ուոթֆորդ 3 0 0 3 1 7 0