Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գյումրիի որոշ հասցեներում գազանջատում է Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը Կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստը Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքին Վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ Իրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը Ընտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը

Գյումրիի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթըԿառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքինԱնձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբՔննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ հարցեր
Վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ
Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻնժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունըՊարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումՀայկական տեխնոլոգիական մտքի թռիչքը. ի՞նչ կտեսնի այցելուն Rise 2026-ում Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է
Հայաստան

Երբ հանքով փող աշխատելու համար մենք դառնանք հիվանդ, փողը մեզ այլեւս չի օգնելու. Ջերմուկի բնակիչ

Առողջարանային գոտում ոչ մի հանքարդյունաբերություն չպետք է լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ջերմուկի բնակիչ Գոհար Հունանյանը, ով ԱՄՆ-ից մշտական բնակության է վերադարձել Ջերմուկ, տուն է գնել:

Նա նշեց, որ վարչապետը Ջերմուկ այցի ժամանակ մտել է իր բնակարան, զրուցել իր հետ. «Ես մաքուր օդի կարիք ունեմ, դրա համար տեղափոխվեցի Ամերիկայից Հայաստան՝ իմ ակունքներին: Առողջարանային գոտում ոչ մի հանքարդյունաբերություն չպետք է լինի: Դա իմ առաջին պնդումներից մեկն էր: Ես պարոն Փաշինյանին ասացի, որ դեռ խորհրդային տարիներին որտեղ կային առողջարանային գոտիներ, այնտեղ հանքարդյունաբերություն ընդհանրապես գոյություն չպետք է ունենար: Մենք ունենք ջուր, ինչու չծաղկեցնենք մեր ջուրը եւ ջրի միջոցով ստանանք այն նույն գումարը, որքան «Լիդիանի» պնդմամբ Հայաստանը տնտեսապես կբարգավաճի, աշխատատեղեր կունենանք: 6-7 ամիս ապրելով Ջերմուկում ես հասկացա, որ բոլոր մարդիկ, որոնք ապրում են այս պայմաններում, ուզում են առողջ միջավայրում ապրեն: Փաշինյանն էլ նշեց, որ այս խնդիրը ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից եւ իր համար էլ դեռ որոշակի չէ, 50/50 վիճակ է: Հուսով եմ ժողովրդի խոսքը ինքը կլսի: Քանի որ ժողովրդավարությունը, ժողովրդի ասածն օրենք, է ուզում եմ՝ ինքը դա լավ հիշի: Մենք պետք է կարողանանք առանց զոհերի այս հարցը ճիշտ լուծել»,-ասաց Գոհար Հունանյանը:


Նրա խոսքով, փակելով հանքը, կունենանք առողջ սերունդ եւ մարդիկ էստեղից չեն փախչի: «Ես կուզեմ, որ մեր ժողովուրդը մնա իր երկրում, աշխատի: Թողեք, որ մեր մաքուր, անարատ երկիրը մնա այդպիսին: Հուսամ՝ պարոն Փաշինյանն իմ մտահոգությունը կհասկանա: Ես չեմ ուզենա, որ մեր մաքուր բնությունը թունավոր դառնա բոլորիս համար: Փողը երբեք մեզ երջանկություն չի բերելու: Փողը միայն միջոց է, բայց եթե այդ միջոցը ստանալով մենք դառնանք հիվանդ, փողը մեզ այլեւս չի օգնելու»,-ընդգծեց ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած կինը: Նա նկատեց, որ եթե մեկ անգամ էլ ժողովուրդը հիասթափվեց, հետո կանգնելը շատ դժվար է լինելու. «Այդ ժամանակ ամբողջ Հայաստանն է կանգնած լինելու երկրից հեռանալու հարցի առաջ»: