Հայաստանում 50 հազար 641 կին վարորդ կա. նրանց մասնակցությամբ վթարներն ավելի քիչ են
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են վարորդական վկայականներ ստացած իգական սեռի 50641 ներկայացուցիչ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի տվյալների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում վարորդական վկայականներ են հատկացվել իգական սեռի 9 հազար 768 ներկայացուցչի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավատարմագրման և լիցենզավորման գործակալության առաջին կարգի մասնագետ Կարինե Ստեփանյանը, ով նաև վարորդ է, կարծում է, որ կանայք ղեկին ավելի զգոն են, զգուշավոր և զիջողականություն են ցուցաբերում: «Կարծում եմ, որ ցանկացած կին վարորդ, որքան էլ վարպետ չլինի, գոնե զգուշավոր է, քանի որ նրա մեջ մայրական բնազդն է խոսում, իսկ տղամարդիկ մեծամասամբ մրցակցություն են ունենում մյուս տղամարդ վարորդների հետ և զիջողականություն չեն ցուցաբերում»,- ասել է Ստեփանյանը:
2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել վիրավորներով և զոհերով 3203 ճանապարհատրանսպորտային պատահար, որից ընդամենը 44 պատահարի մասնակից է եղել կին վարորդ, 2-ի դեպքում վարորդները մահացել են։

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից