Անասունի գողությունները մեր լեռներում չեն բացահայտվում, հետաքրքիր է ինչո՞ւ. Եզդի բնակչի բաց նամակը՝ Փաշինյանին
Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Քյալաշ Ամարյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով իրենց սարերում անասունների գողության փաստերին:
Բաց նամակում ասվում է.
«Սույն թվականի օգոստոսի 5-ին գրավոր տեսքով Ձեզ էի դիմել իմ խնդրի շուրջ, սակայն մինչ այսօր որեւէ պատասխան չեմ ստացել, հետաքրքիր է ինչո՞ւ: Այնուամենայնիվ կրկին Ձեզ եմ դիմում այս անգամ արդեն բաց նամակի տեսքով, տեղեկացնելով այն մասին, որ սույն թվականի հուլիսի 23-ի գիշերը, ժամը 23:00-ից 2:00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արագածոտնի լեռներում գտնվող ինձ պատկանող 12 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ պատճառելով 8-10 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Նշեմ, որ ես անմիջապես հուլիսի 24-ին ներկայացել եմ Աշտարակի ոստիկանություն եւ հայտնել գողության փաստի մասին, որից հետո հարուցվել է քրեական գործ: Կա կասկածյալ, ում մասին ես արդեն տեղեկացրել եմ ոստիկանությանը, սակայն մինչ օրս ոստիկանությունը որեւէ միջոցառում չի ձեռնարկում գործի օբյեկտիվ քննությունը շարունակելու կամ բացահայտելու ուղղությամբ եւ ոստիկանության նման պահվածքը ինձ մոտ շատ կասկածներ է հարուցում: Նշեմ նաեւ, որ նմանատիպ գողություններ սույն լեռներում հաճախակի են լինում, սակայն չեն բացահայտվում, հետաքրքիր է ինչո՞ւ:
Ձեզ տեղեկացնում եմ նաեւ այն մասին, որ ես բանկից վերցրել էի 5-6 միլիոն ՀՀ դրամ, խոշոր եղջերավոր անասուն գնելու համար, սակայն տեսեք նմանատիպ դեպքերից տուժում ենք մենք՝ սարվորներս, քանի որ մենք մեր «արյան» գնով, տանջանքներով տարվա սույն հատվածը անցկացնում ենք լեռներում, մեր ընտանիքի գոյությունը պաշտպանելու համար:
Ուստի վերոգրյալից ելնելով ակնկալում ենք Ձեր աջակցությունը, սույն գործի օբյեկտիվ քննությունը շարունակելու համար, ինչպես նաեւ Ձեր միջամտությունն ու կարգադրությունը գործի արդարացի լուծման համար: Քանի որ Ձեր գործունեության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում հանցավորության դեմ պայքարը՝ հանձինս կոռուպցիայի դեմ պայքարը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով