Ովքեր են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուները. Թորոսյանն իր թեկնածուն ունի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն օգոստոսի 1-ին ազատվեց աշխատանքից։ Նրա եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոնֆլիկտն արդեն հանրային հնչեղություն էր ստացել, եւ վարչապետը որոշեց տեսչական մարմնի ղեկավարին ազատելով՝ լուծել խնդիրը։ Այժմ տեսչական մարմնի նոր ղեկավար է ընտրվելու։
Մենք տեղեկացանք, որ արդեն առողջապահական խորհրդի նիստ հրավիրելու մասին ծանուցումներ են ուղարկվել խորհրդի անդամներին՝ օգոստոսի 29-ին հրավիրվելիք նիստի մասին, որի ժամանակ էլ ընտրվելու է տեսչական մարմնի ղեկավար։ Արդեն կա 5 թեկնածու՝ Դավիթ Մելիք-Նուբարյան, Գեւորգ Մամիկոնյան, Արա Եղոյան, Հակոբ Ավագյան եւ Արա Մկրտչյան։
Արա Եղոյանի թեկնածությունը ներկայացրել է առողջապահության նախարարը․ նա կրթությամբ ճարտարագետ-տնտեսագետ է, աշխատել է սոցապհիմնադրամում, ապա՝ ՊԵԿ-ում, 18-ի օգոստոսից ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետն է։
Մրցակցությունը, ըստ ամենայնի, գնալու է Եղոյանի եւ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության նախկին պետ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աշխատակից Դավիթ Մելիք-Նուբարյանի միջեւ, ով ինքնառաջադրվել է։ Նա 2018-ի մայիսին հեռացավ նախարարությունից, թեեւ Արսեն Թորոսյանը, հունիսի 4-ին անդրադառնալով նրա հեռանալուն, ասաց, որ Մելիք-Նուբարյանը գնացել է իր կամքով՝ հակառակ Թորոսյանի՝ մնալու եւ աշխատելու խնդրանքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով