Ծիծեռնակաբերդի զբոսայգում այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ եւ 100 ծառ. Պատճառը հրավառությո՞ւն է եղել
Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Ժամը 22:45-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծիծեռնակաբերդի զբոսայգում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:58-ին, մարվել՝ 00:45-ին:
Այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ եւ 100 ծառ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ ասում էին. «Կրակի պատճառը եղել է «Էլ Գարդեն» ռեստոանային համալիրից արձակված հրավառությունը


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով