Քանի հայր ունի Սեյրան Սարոյանը. Ինչպես է գեներալը ձեռք բերել իր առանձնատունը
«Ժամանակ» թերթը գրում է.
««Որ պապաս գյուղվարչության պետն էր, երբ որ ցրեցին գյուղվարչությունները, Հայաստանում գյուղվարչությունները ցրեցին, էս շենքը մնաց: Հորս ասեցի՝ այս քրջոտ կռիսանոցը վերցնում ենք, որ ինչ անենք: Բայց այն ժամանակ թասիբի հարց կար, որ իրա հիմնարկն էր, ամոթ էր իրա հիմնարկն ուրիշն առնի». նախորդ օրը իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց գեներալ Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ճանապարհով է ձեռք բերել Էջմիածնի կենտրոնում գտնվող իր առանձնատունը:
Էջմիածինցիները մեզ պատմեցին, որ Սարոյանին պատկանող առանձնատունը իսկապես եղել է գյուղվարչության շենքը, իսկ գյուղվարչության պետը եղել է Ֆիրդուս Հարությունյանը, Էջմիածնի շրջանի Դողս գյուղից: Սարոյանի հոր անունը նույնպես Ֆիրդուս է, բայց Սարոյան: Հայր եւ որդի Սարոյանները գյուղվարչության շենքը խլել են Ֆիրդուս Հարությունյանից: Իսկ թե ինչու է Սեյրան Սարոյանը հայտարարում, որ գյուղվարչության պետը եղել է իր հայրը, անհայտ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով