Եթե կարիք լինի, վայրկյան առաջ կլինեմ ակտիվիստների կողքին. Սոֆյա Հովսեփյանը դեմ է Ամուլսարի շահագործմանը
Եթե կարիք լինի, վայրկյան առաջ կլինեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների կողքին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Ես երեկ եմ վերադարձել Հայաստան եւ ակտիվիստների կողքին կանգնելու կարիքի դեպքում վայրկյան առաջ կլինեմ նրանց կողքը»,–ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ բավարարված չէ Ամուլսարի գործով նշանակված փորձաքննության արդյունքներից։ Ըստ նրա՝ գործով բազմակողմանի փորձաքննություն չի իրականացվել։
«Իհարկե բավարարված չեմ կարող լինել, քանի որ ակնհայտ է, որ բազմակողմանի փորձաքննություն չի իրականացվել։ Հանքի շահագործման արդյունքում առաջացող ռիսկերը որեւէ կերպ հնարավոր չէ կառավարել , քանի որ միայն այն հանգամանքը, որ առողջարանային տարածքում հանք է շահագործվելու արդեն ռիսկ է։
Հաջորդ հարցը Սեւանա լիճն է, որը մեր երկրի ամենամեծ հարստությունն է եւ եթե կա չնչին ռիսկ, ապա դա անտեսելու իրավունք չունենք։ Բացի այդ, մեր երկիրը շահագործումից ստանալու է չնչին եկամուտ, փոխարենը ռիսկերի ենթարկելով մեր ամբողջ ռազմավարական նշանակության հողերն ու ջրերը, իսկ «Լիդիան» ընկերությունը իր շահառուներով, ունենալու է գերշահույթ երկիրը ռիսկերի առաջ կանգնեցնելու ռիսկերով»,–ասաց նա։
Դիտարկմանը, եթե այնուամենայնիվ հանքը շահագործվի, կշարունակի՞ մնալ «Իմ քայլը» խմբակցությունում, Հովսեփյանը պատասխանեց. «Կմնամ թե չէ «Իմ քայլում», սա, կարծում եմ, ամենաչնչին քննարկելիք հարցն է կարեւոր հարցերի կողքին, ուստի նախընտրում եմ համախմբվել եւ կառավարություն-օրենսդիր մարմին- ժողովուրդ համատեղ գտնել լավագույն լուծումը, որից կշահի ամեն մի քաղաքացի եւ մեր երկիրը այլեւս օտարների աչքերում չի դիտարկվի որպես ոսկի որոնելու տեղ, այլ կդիտարկվի առաջադեմ մարդկանց երկիր»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով