Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար երեխա Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ Թրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ. Politico-ն Մերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակ Մարդու իրավունքները պետք է լինեն ցանկացած քաղաքական գործընթացի առաջնահերթություն Զվարթնոց օդանավակայանը Airports Council International World-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման» Գյումրիի որոշ հասցեներում գազանջատում է Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը Կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստը Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքին

Այս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար երեխաՄեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքըԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինիՄայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներԹրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ. Politico-նՄերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակՄարդու իրավունքները պետք է լինեն ցանկացած քաղաքական գործընթացի առաջնահերթությունԶվարթնոց օդանավակայանը Airports Council International World-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման»Գյումրիի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթըԿառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքինԱնձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբՔննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ հարցեր
Վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ
Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻնժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունըՊարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումՀայկական տեխնոլոգիական մտքի թռիչքը. ի՞նչ կտեսնի այցելուն Rise 2026-ում
Հայաստան

Արդյունաբերության հանքահումքային բաղադրիչը

Միանշանակ չի կարելի պնդել, որ կառավարությունը հասցրեց ուրախանալ արտադրության ոլորտի կառուցվածքային փոփոխություններով։ Այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական տվյալների հրապարակումից առաջ ու հետո մեր կառավարությունն ուրախ-ուրախ խոսում էր արտադրության ոլորտի կառուցվածքում վերամշակող արդյունաբերության մասնաբաժնի մասին։ Հատկապես ընդգծվում էր այն, որ արտադրության ոլորտում կրճատվել է «հանքահումքային արդյունաբերության և բացահանքերի շահագործում» բաժնի տեսակարար կշիռը։

«Վերամշակող արդյունաբերության» նկատմամբ կառավարության ջերմ վերաբերմունքը ավելի քան հասկանալի է։ Մեր ՀՆԱ-ի կառուցվածքում երկնիշ ծավալ ունեցող ոլորտները ընդամենը երեքն են։ Եւ այդ երեքից ամենամեծն այս տարի հենց մշակող արդյունաբերությունն է՝ 12․2 տոկոս։ Երկրորդը մեծածախ և մանրածախ առևտուրն է (բնականաբար)՝ 11․3 տոկոս։ Երրորդը՝ 10․6 տոկոսով, այս տարի նվազող գյուղատնտեսությունն է։

Արդյունաբերության ոլորտի աճի ցուցանիշը 6․9 տոկոս է։ Թվում էր, թե այն ապահովվել է հենց մշակող արդյունաբերության հաշվին։ Որովհետև արդյունաբերության մյուս ոլորտներից էլեկտրաէներգիայի արտադրությունն ու հարակից համարվողները նույնիսկ առայժմ չեն հավասարվել անցած տարի արձանագրված ցուցանիշներին։ Իսկ ջրամատակարարման ու թափոնների կառավարման ոլորտը արդյունաբերության կառուցվածքում 3 տոկոսից պակաս է։

«Սիրելիի» կարգավիճակ ունեցող մշակող արդյունաբերությունը աճել է ավելի ցածր ցուցանիշով, քան ամբողջ ոլորտը։ Դա հնարավոր էր միայն մեկ դեպքում՝ եթե առաջանցիկ տեմպեր արձանագրեր մեր իշխանությունների բանավոր ելույթներում խորթ զավակի կարգավիճակ ունեցող հանքահումքային ու բացահանքերի շահագործումը։

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի մեջ ոլորտի մասնաբաժինը 3․3 տոկոս էր։ Երկրորդում նվազել և դարձել է 3 տոկոս։ Ոլորտի կրճատումն էականորեն կապված է «Լիդիան Արմենիայի» նկատմամբ վերջին 15-16 ամսում տարվող գործընթացների հետ։ Բայց այն, որ հանքահումքային ոլորտի նկատմամբ իշխանությունը հստակ մշակված ծրագիր չունի, ապացուցում են մյուս հանքերի թվերը։

Հանքահումքային ոլորտի աճն այս տարի կազմել է մոտ 159 մլրդ դրամ։ Այս գումարից 154․4 մլրդ դրամը ապահովել է մետաղական հանքաքարի արդյունահանումը։ Մոտ 4․5 մլրդ դրամը բացահանքերի շահագործման բաժինն է։Միևնույնն է, զուտ թվաբանական տեսանկյունից աճի այս չափը կրճատում է հանքահումքային ոլորտի կշիռը արդյունաբերության ընդհանուր ծավալում։ Այս կրճատումը վերջին երկու տարիներին բնորոշ ցուցանշ է։

2018թ. առաջին կիսամյակում արդյունաբերության մեջ հանքահումքային ոլորտի «մասնաբաժինը» մոտ 20 տոկոս էր։ Այս տարվա առաջին կիսամյակում կշիռը 17․7 տոկոս է։ Կառավարությունը շատ էր գնահատում այս փաստը։ Որովհետև հանքահումքայինի նվազմանը զուգահեռ՝ աճում էր մշակող արդյունաբերության ծավալը։

2018թ. առաջին կիսամյակում այն մոտ 63 տոկոս էր։ Իսկ այս տարի արդեն գերազանցում է 67 տոկոսը։ Մեր իշխանություններին թվացել էր, թե այս տվյալներն արդեն բավարար են «էկո» ու «կանաչ» կոչվող արդյունաբերության կայացման մասին խոսելու համար։ Խոսելն, իհարկե, խոսեցին։ Բայց հետո հայտնվեց «Լիդիան Արմենիայի» հետ կապված միջազգային ու ստվարածավալ եզրակացությունը (հայերեն թարգմանությունը մոտ 300 էջ է)։ Ու կառավարությունն ու խորհրդարանական իշխող կուսակցության նկատելի մի հատված հայտարարեցին, որ կարդացել, հասկացել ու համաձայն են հանքի շահագործման առաջարկի հետ։ «Բա ինչո՞վ էիք զբաղված համարյա տարի ու կես» հարցը հիմա հակահեղափոխական է։ Բայց իր այդպիսի բնույթով հիմնովին խառնել է հեղափոխական ու հակահեղափոխական ձևակերպումները։ Թե՛ հասարակությանը, թե՛ բյուջեին հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Հետևենք։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org