Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում եւ հերքում:
Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 15-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին:
Նշենք, որ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երեւանի նախկին ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը բազմիցս քննադատական հայտարարություններով է հանդես գալիս քաղաքապետարանի եւ քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին:
Մասնավորապես, օգոստոսի 9-ին նա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի է հասել:
Նախօրեին Սոնա Աղեկյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում դիմելով Հայկ Մարությանին՝ ասել էր. «Պարո՛ն պարտադրված քաղաքապետ, կներեք, որ ձեզ դիմեցի, դուք անզոր եք եւ անմեղսունակ: Պարոն վարչապետ, դուք մեզ պարտադրեցիք մի քաղաքապետ, որը ասում էր, որ կանաչապատելու է, ուզում եմ հասկանամ` որտեղ եք կանաչապատել»: Նա նաեւ պարբերաբար աղբ եւ կեղտաջուր է բերում քաղաքապետարանի դիմաց լցնում՝ այդպես արտահայտելով իր բողոքն ընդդեմ Երեւանում աղբահանության անմխիթար վիճակի:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով