Թեժ մրցակցություն՝ Արտաշատի ավագանու համար. Աբրահամյաններն էլ են որոշել հետ չմնալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 29-ին Արտաշատ համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Առաջադրումների փուլը կսկսվի սեպտեմբերի 4-ից, սակայն ավագանու պաշտոնին այս պահի դրությամբ մոտ 50 թեկնածու է հավակնում։
Մենք ավելի վաղ գրել էինք, որ նախկին ավագանին երբեմնի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի դեմ «բոյկոտ» սկսեց՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի հրահրմամբ։
Մարզպետը ցանկանում է իր թիմն ունենալ մարզկենտրոն Արտաշատի ավագանիում, ի վերջո, ավագանու ոչ բավարար թվի եւ նիստեր չկայանալու հիմքով այն ցրվեց։ Ըստ այդմ էլ թեժ մրցակցություն է սպասվում ավագանու պաշտոնի համար, երկու կողմերն էլ յուրայինների են առաջադրելու, քաղաքապետը՝ քողարկված, իսկ մարզպետը՝ բացահայտ, իրենց մարդկանց։
Մեր տեղեկություններով՝ քաղաքում դեռեւս ազդեցություն ունեցող Աբրահամյանների մարդիկ նույնպես որոշել են հետ չմնալ պայքարից, եւ նրանց թիմից մոտ մեկ տասնյակ առաջադրում կլինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով