Ինչո՞ւ է իրականությունը կեղծվել Արարատ Միրզոյանի և իշխանական պատգամավորների կողմից
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով հայկական զինված ուժերի հերթական ձեռքբերմանը․ «Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը եւս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»,-գրել էր նա:
Արարատ Միրզոյանին հետևեցին մի խումբ իշխանական պատգամավորներ և քարոզիչներ։ Նրանք փորձում էին ռազմական այս գործողության դափնիները դնել իրենց գլխին։
Արարատ Միրզոյանի և իշխանության այլ ներկայացուցիչների արածն իրականում հասարակությանը հիմարեցնելու փորձ էր։ Նախ պետք է արձանագրել, որ ռազմական այս գործողությունը տեղի է ունեցել յոթ ամիս առաջ։ Եվ որ ամենակարևորն է՝ դիրքային բարելավումները չեն վերացնում Չինարի գյուղի՝ ադրբեջանական գնդակոծությունների վտանգը, քանի որ ադրբեջանական բարձրադիր դիրքերը շարունակում են մնալ իրենց տեղում։ Ռազմական այս գործողության արդյունքում հնարավոր չէ նաև ապահովել հայ-վրացական միջպետական ճանապարհը, քանի որ ադրբեջանական դիրքերը շարունակում են իրենց տեղում մնալ։
Իշխանական այս ամբողջ աղմուկն իրականում Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի մեղմումն էր։ Այս կերպ իշխանությունը ցանկանում էր խլացնել բողոքող հարյուրավոր քաղաքացիների ձայնը։
Աղբյուրը՝ politik.am


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով