Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-ի ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածը Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին Հարգելի՛ ընտրող, քո ձայնը որոշիչ է, քվեարկությունն էլ՝ գաղտնի, քվեարկի՛ր «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Այս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար երեխա Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ Թրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ. Politico-ն Մերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակ Մարդու իրավունքները պետք է լինեն ցանկացած քաղաքական գործընթացի առաջնահերթություն

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-իՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածըԽարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններինՀարգելի՛ ընտրող, քո ձայնը որոշիչ է, քվեարկությունն էլ՝ գաղտնի, քվեարկի՛ր«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնելԱյս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար երեխաՄեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքըԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինիՄայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներԹրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ. Politico-նՄերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակՄարդու իրավունքները պետք է լինեն ցանկացած քաղաքական գործընթացի առաջնահերթությունԶվարթնոց օդանավակայանը Airports Council International World-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման»Գյումրիի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթըԿառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքինԱնձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբՔննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ հարցեր
Վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ
Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻնժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունըՊարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստան

Դեմ ենք Ամուլսարի հանքի շահագործմանը, կոչ ենք անում բոլոր ուժերին արտահայտել իրենց դիրքորոշումը. ՔՈ

Քաղաքացու որոշում կուսակցությունը Ամուլսարի հանքի վերաբերյալ հանդես էեկել հայտարարությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հավատարիմ մնալով Հեղափոխության արժեքներին, սկզբունքներին եւ նպատակներին՝ հայտարարում ենք․

Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը այլեւս քաղաքական գնահատականի կարիք ունի։

Ծանոթանալով Քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրության արդյունքներին՝ հաստատում ենք, որ հանքի շահագործման վտանգների վերաբերյալ մեր կասկածները հիմնավոր էին։ Արժանահավատ չեն այն պնդումները, թե եղած ռիսկերը հնարավոր է կառավարել, ամբողջ ուսումնասիրությունը լի է հակասություններով եւ կարող է ձեռնածության տեղիք տալ։ 2019 թվականի օգոստոսի 19-ին խնդրով հետաքրքրված մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում եւ իր ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է մի այդպիսի ձեռնածության եւ ռիսկերի կառավարման առումով ուսումնասիրությունը խիստ դրական ներկայացրել՝ գրեթե չտեսնելու տալով բացասական կողմերը։

Նույն օրը ոստիկանությունն Ամուլսարի շահագործման դեմ բողոքող մարդկանց նկատմանբ Բաղրամյան պողոտայում անհամաչափ բռնի ուժ է կիրառել՝ վտանգի տակ դնելով ժողովրդավարական վերջին ձեռքբերումները։

Ամուլսարի հարցի վերաբերյալ մեր կուսակցության կարծիքը չի սահմանափակվում բնապահպանությամբ։ Հարցը հարկ է դիտարկել մի քանի առումով․

Ինքնիշխանություն․ Մեր պետությունը չի կարող իրեն թույլ տալ մի վիճակ, երբ այս կամ այն որոշում բխում է այլեւայլ արտաքին ճնշումներից։

Ժողովրդավարություն․Մեր նպատակն էր ավտորիտար, կենտրոնացված կառավարումից անցում կատարել ուղիղ ժողովրդավարության, երբ որոշումներ կայացնելիս հաշվի կառնվի այն մարդկանց կարծիքը, որոնց վրա անմիջաբար ազդում է այդ որոշումը։ Ջերմուկի եւ ազդակիր այլ համայնքները, ինչպես ՏԻՄ, այնպես էլ առանձին բնակիչների մակարդակում, իրենց վերաբերմունքը հայտնել են հանքի բացման վերաբերյալ․ մեկ տարուց ավել նրանք իրենց մարմիններով փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները։

Նախկինում մարդիկ վախենում էին իրենց կարծիքը հրապարակավ հայտնել, քանի որ վախենում էին տարատեսակ ճնշումներից։ Հեղափոխության արդյունքում մարդիկ այլեւս չեն վախենում բարձրաձայնել իրենց կենսական խնդիրները։ Այս պայմաններում խեղդել ժողովրդի կամարտահայտության, որպես քաղաքացի ձեւավորման առաջին ծիլերը անթույլատրելի ենք համարում։ Քննչական կոմիտեն չի կարող եւ չպետք է երկրում քաղաքականություն թելադրող մարմնի դեր ստանձնել։

Տնտեսություն․ Փաստացի գոյություն չունի երկրի տնտեսական զարգացման մշակված հայեցակարգ, կառավարության հայտարարությունը հակասում են միմյանց, հայտարարված տնտեսական հեղափոխությունը զուրկ է մտավոր հենքից։ Կառավարությունը խոսում է հանքարդյունահանության դերի կրճատման մասին, սակայն քարտ-բլանշ է տալիս Հայաստանի պատմության մեջ ամենախնդրական հանքարդյունաբերական ծրագրին։

Ուստի, մենք հայտարարում ենք, որ

Դեմ ենք հանքի շահագործմանը։ Ամուլսարը մնալու է սար։

Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, առանձին հանրային գործիչներին, քաղաքական խմբերին եւ ՀԿ-ներին հրապարակային արտահայտել իրենց դիրքորոշումը։ Կարծում ենք՝ ոչ մեկն իրավունք չունի թաքնվել այլոց որոշումների հետեւում»: