Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾ ԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանել Firebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-ի ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածը Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին Հարգելի՛ ընտրող, քո ձայնը որոշիչ է, քվեարկությունն էլ՝ գաղտնի, քվեարկի՛ր «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ

Փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանելFirebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-իՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածըԽարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններինՀարգելի՛ ընտրող, քո ձայնը որոշիչ է, քվեարկությունն էլ՝ գաղտնի, քվեարկի՛ր«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնելԱյս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգըՄեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքըԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինիՄայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներԹրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ. Politico-նՄերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակՄարդու իրավունքները պետք է լինեն ցանկացած քաղաքական գործընթացի առաջնահերթությունԶվարթնոց օդանավակայանը Airports Council International World-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման»Գյումրիի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթըԿառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքինԱնձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբՔննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ հարցեր
Վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ
Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻնժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունըՊարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել է
Հայաստան

Հայկական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-վրացական գազատարն ու ճանապարհը. Արծրուն Հովհաննիսյան

 

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը՝ Արծրուն Հովհաննիսյանը, այսօր SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է Տավուշի մարզի հյուսիսային հատվածում ՀՀ զինուժի 140 հեկտար տարածք ազատագրելու և սահմանային դիտակետերն առաջ տեղաշարժելու մասին լուրերին։

Արծրուն Հովհաննիսյանը, հաստատելով տեղեկատվությունը, նշել է, որ ճշգրիտ գործողությունների արդյունքում այժմ մեր զորքերի վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։

«Բերեք ես հստակ թվեր, հեկտարներ չասեմ, ես հայտարարություն արել եմ հենց նույն օրը, որ եթե մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելավում: Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատվածներում, այդ թվում՝ անցած տարի, որ այսպես ասած, «սև փիառով» մեզ նախիջևանյան ուղղությամբ փորձեցին էսպես բաներ ներկայացնել, մենք էնտեղ էլ ենք դիրքեր բարելավում, դա զինված ուժերի մշտական աշխատանքն է»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանն ու հավելել, որ ՀՀ զինված ուժերի այս գործողություններն ու առաջխաղացումը հակառակորդի համար եղել է անսպասելի:

ՊՆ մամուլի խոսնակն անդրադարձել է նաև բանակում զինվորների սննդակարգի փոփոխությանն ու որոշ զորամասերում ներդրված ինքնասպասարկման պիլոտային ծրագրին՝ նշելով, որ այս պահին բանակցությունները մասնավոր կազմակերպությունների հետ շարունակվում են:

«Մինչև տարեվերջ, կարծում եմ, բոլոր զորամասերում հնարավոր չի լինի ներդնել զինվորներին սնունդ մատակարարելու նոր կարգը, բայց հաջորդ տարի գործընթացն ավարտին կհասցնենք, ու մեր զինվորներին կտրամադրվի բարձրորակ սնունդ ու ճաշատեսակներ»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զուգահեռ կբարելավվի նաև դիրքային ծառայություն իրականացնող զինծառայողներին մատակարարվող սննդի որակն ու տեսակը:

«Դիրքերում նման ծառայություն մատուցել հնարավոր չէ՝ կախված տեղանքից, բայց որ սննդի տեսականին կավելանա ու մատակարարման որակը կբարձրացվի, դա միանշանակ է»,- ասել է ՊՆ խոսնակը։