Ի՞նչ են քննարկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ նիստում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում օգոստոսի 16-ին, քննարկվել է Ամուլսարի եւ Ստամբուլյան կոնվենցիային վերաբերող հարցեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` նշելով, որ ինքն անձամբ չի մասնակցել, սակայն տեղյակ է հարցերի ինչ շրջանակ է քննարկվել:
«Ես քաղաքում չեմ եղել, բայց եթե իմանայի այնպես կկազմակերպեի, որ ես էլ մասնակցեի, գիտեմ, որ քննարկվել են Ամուլսարի եւ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված հարցեր»,-ասաց նա:
Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային` պատգամավորը նշեց, որ պատգամավորների կարծիքները կիսվում են այս հարցի շուրջ:
Հարցին, թե ինքն ինչ կարծիքի է կոնվենցիայի մասին, Աղազարյանն ասաց, որ իրեն թվում է` արդեն դեմ է. «Կամաց-կամաց ծանոթանալով կոնվենցիային, ինձ թվում է` ես արդեն դեմ եմ, որովհետեւ իմ գնահատմամբ էդ կոնվենցիան որպես փաստաթուղթ թափանցիկ փաստաթուղթ չի, իր մեջ խութեր կան, էս պահի դրությամբ ես համենայնդեպս դեմ եմ: Սակայն դեռ գործընկերներիս հետ կքննարկեմ եւ հնարավոր է կարծիքս փոխվի»,-ասաց նա:
Նշենք, որ երեկ` օգոստոսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով