Ձկան ապօրինի արդյունահանման գործով ձերբակալվել է «Սևան ազգային պարկի» անտառագետը
Ձկան ապօրինի արդյունահանման գործով ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառագետ Տարոն Խաչատրյանը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հասատեցին Քննչական կոմիտեից։
Խաչատրյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող ՔՕ 292–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ ապօրինի արդյունահանելը), 308–րդ հոդվածի 1–ին մասի (Պաշտոնեական լիազորությունների չարաշահման), 311 –րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը) և 312–րդ հոդվածի 1–ին մասի (Պաշտոնատար անձին կաշառք տալը) հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։
Նշենք, որ Տարոն Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղից է։ Ծովակի բնակիչներն այսօր առավոտյան ի նշան բողոքի փակել էին Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապարհի՝ Ծովակ գյուղի հատվածը։ Նրանք համարում են, որ Խաչատրյանին անհիմն կերպով են ձերբակալել և պահանջում են ազատ արձակել նրան։
Շուրջ 40 րոպե ճանապարհը փակելուց հետո ոստիկանների հետ բանականցություների արդյունքում գյուղացիները բացեցին ճանապարհը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով