Հայաստանի կողմից մարդասիրական օգնության շրջանակում շուրջ 140 տոննա բեռ է ուղարկվել Սիրիա. Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ կողմից մարդասիրական օգնության շրջանակում շուրջ 140 տոննա բեռ է ուղարկվել Սիրիա: Այս մասին այսօր Կառավարության նիստին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ օգնությունը Սիրիա կհասնի օգոստոսի 22-ին:
«Օրեր առաջ ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգնություն ուղարկեցինք Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ մոտ 140 տոննա: Բեռն ուղարկվել է մեքենաներով և կհանձնվի Կարմիր մահիկին, որի միջոցով կկատարվի բաշխումը»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ օգնությունը եղել է 52 տոննա մսի պահածո, ձկան պահածո՝ 35 տոննա, 40 տոննա շաքարավազ, չոր օրապահիկ՝ մոտավորապես 14,5 տոննա:

















































