Ծրագրեր, որոնք մնացին թղթի վրա
«Հրապարակ»-ը գրում է․
«Թերեւս ծրագրի բացակայությունը եւ իր անելիքը չիմանալն է պատճառը, որ մեր իշխանությունը օվկիանոսում հայտնված նավակի նման ճոճվում է ալիքների վրա՝ մե՛կ խփվելով ժայռերին, մե՛կ հայտնվելով օվկիանոսի կենտրոնում։ Այս մեկ տարվա ընթացքում ինչքա՜ն ծրագրեր ու մտքեր են հնչել, որ այդպես էլ իրականություն չեն դարձել ու դրա ճանապարհին էլ չեն։ Դրանց թվարկումը կարող է մեր թերթի բոլոր էջերը զբաղեցնել։ Է՛լ անցումային արդարադատություն, է՛լ վեթթինգ ու ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավում։ Է՛լ սեւազգեստների խմբեր ու օտարերկրյա չբացահայտված գործակալներ, է՛լ հակապետական գործունեությամբ զբաղված հեռուստատեսություններ։ Է՛լ նախկին թալանչիներին բացահայտելու եւ տնտեսական հեղափոխություն իրականացնելու, է՛լ աննախադեպ ներդրումներ ապահովելու խոստումներ։
Այս բոլորը հայտարարվել է եւ, ցավոք, մնացել թղթի վրա։ Անգամ խոստումը, որ Հայաստանում այլեւս իշխանությունը ժողովրդինն է, եւ Ագորան է կարեւոր համապետական հարցերում որոշումներ կայացնելու, իրականություն չի դարձել։ Համենայնդեպս, չի եղել որեւէ հարց, որի հետ կապված հարցնեն ՀՀ քաղաքացիների կարծիքը։
Թերեւս ճիշտ հակառակը՝ քաղաքացին, որը դժգոհ է այս 1 տարվա ընթացքից, արժանանում է հոգեկան հիվանդի, քոչարյանականի, սեւերի կողմից ուղարկվածի պիտակի, ինչպես եղավ Գյումրիի դեպքում, երբ բողոքող կինը, մի կերպ ճեղքելով թիկնապահների պատնեշը, մոտեցավ Փաշինյանին, իսկ նրա կողմնակիցների զանգվածը սկսեց պիտակներ կպցնել նրան։ Բայց խնդիրն անգամ դա չէ, այլ այն, որ նոր իշխանությունները երկրի հարցերը լուծելու, պրոֆեսիոնալիզմ ձեռք բերելու փոխարեն արագությամբ կորցնում են իրենց առավելությունները՝ ընդդիմախոսներին կոպտելու, վիրավորելու հարցում ավելի ու ավելի նմանվելով հանրապետականներին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում