Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը Մեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններում Ոստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք Փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾ ԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանել Firebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-ի ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածը Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին Հարգելի՛ ընտրող, քո ձայնը որոշիչ է, քվեարկությունն էլ՝ գաղտնի, քվեարկի՛ր «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Հուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՄեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդունՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքՓրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանելFirebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-իՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածըԽարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններինՀարգելի՛ ընտրող, քո ձայնը որոշիչ է, քվեարկությունն էլ՝ գաղտնի, քվեարկի՛ր«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնելԱյս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգըՄեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքըԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինիՄայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներԹրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ. Politico-նՄերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակՄարդու իրավունքները պետք է լինեն ցանկացած քաղաքական գործընթացի առաջնահերթությունԶվարթնոց օդանավակայանը Airports Council International World-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման»Գյումրիի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթըԿառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքինԱնձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբՔննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ հարցեր
Վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ
Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻնժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունըՊարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հայաստան

Առաջարկվում է քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը. ԱՆ

2019 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարել է քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այս հանձնարարականի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից կատարվել է գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշների եւ փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում մշակվել եւ հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնություն քարոզելու համար:


Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել Հայաստանում ատելության խոսքի տարածումը, այդ կապակցությամբ հանրության շրջանում հնչող մտահոգությունները, ինչպես նաեւ անհանդուժողականության, խտրականության եւ բռնության աճի կանխարգելման անհրաժեշտությունը:

Նախագծով որդեգրված մոտեցումը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների հանձնարարականների վրա: Մասնավորապես, Ռասիզմի եւ այլատյացության որոշ ձեւերի եւ արտահայտությունների դեմ պայքարի մասին ԵՄ շրջանակային որոշման մեջ նշված է, որ անդամ պետությունները պետք է պատիժ նախատեսեն բռնության կամ ատելության դիտավորյալ եւ հրապարակային հրահրման, ինչպես նաեւ միջազգային որոշ հանցագործությունների հրապարակային թողտվության, ժխտման կամ այն սովորական երեւույթ դարձնելուն, ինչը կարող է հանգեցնել բռնության կամ ատելության:

Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի «ատելության խոսքի» դեմ պայքարի թիվ 15 հանձնարարականի համաձայն՝ «ատելության խոսքը» կարող է հանգեցնել այլոց ահաբեկման, նրանց նկատմամբ բռնության կիրառման, թշնամանքի եւ խտրականության: Վերոնշյալ հանձնարարականում բազմիցս արտահայտվել է այն դիրքորոշումը, որ քրեական պատասխանատվությունը պետք է կիրառվի «ատելության խոսքի» ծայրահեղ դրսեւորման համար: Մասնավորապես, հանձնաժողովը խրախուսել է պետություններին քրեական պատասխանատվություն նախատեսել բռնության, ատելության կամ խտրականության հրապարակային հրահրման համար:

Ռասայական խտրականության վերացման կոմիտեն իր՝ Հայաստանին ուղղված 2017 թվականի հանձնարարականում խրախուսում է պետությանը իր քրեական օրենսգրքով նախատեսել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների (hate crime) համար պատասխանատվություն:

Միեւնույն տրամաբանությունն է ընդգծված «Ատելության խոսքի» վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի թիվ R (97) 20 հանձնարարականում, որի 2-րդ սկզբունքի համաձայն` անդամ պետությունների կառավարությունները պետք է ստեղծեն կամ պահպանեն ատելության բորբոքման դեմ պայքարի այնպիսի ամուր իրավական հիմքեր, որոնք յուրաքանչյուր դեպքում կապահովեն անհրաժեշտ հավասարակշռությունը խոսքի ազատության եւ այլոց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության միջեւ։

Նախագծի նպատակն է համարժեք պայքար մղել ատելության խոսքի ծայրահեղ դրսեւորումների դեմ: Մասնավորապես՝ քրեական պատասխանատվության գործիքն անհրաժեշտ է այն դեպքերում, երբ ատելության խոսքն ուղղված է բռնության հրահրմանը առանձին անձանց կամ անձանց խմբի նկատմամբ: Ատելության խոսքի՝ բռնություն հրահրող դրսեւորումները այս կամ այն տարբերակով քրեականացվել են մի շարք երկրներում՝ Կանադայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսպանիայում, Բելգիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Լեհաստանու, Մոլդովայում եւ այլ երկրներում: