Նախկին պրոռեկտորի հարսը, չնայած մրցույթի արդյունքներին, կշարունակի աշխատել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ իրավիճակը չի հանդարտվում։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր, ներկայումս խորհրդական Պարույր Քալանթարյանի հարսը՝ ֆինանսական հաշվառման ամբիոնի դասախոս Թեհմինե Ստեփանյանը, չի հաղթահարել նոր մտցված որակավորման կանոնակարգով անցկացվող մրցույթը, սակայն սեպտեմբերից շարունակելու է դասավանդել համալսարանում՝ 1.25 դրույքաչափով, գրում է hraparak.am-ը։ Այս հանգամանքը վրդովվեցրել է մրցույթը չանցած և ռեկտորի դեմ բողոքող մյուս դասախոսներին։ ՀՊՏՀ ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը չհերքեց մեր լուրը՝ ասելով, որ ամբողջովին հնարավոր է դասախոսը շարունակի սեպտեմբերից դասավանդել, նա այդ հանգամանքը բացատրեց հետևյալ կերպ․
«Ես վերջնական տեղեկություն չունեմ այդ մասին, սակայն կա մեխանիզմ, որով հնարավոր է։ Մրցույթի արդյունքում առկա են թափուր մնացած դասաժամեր, որոնք այդ կանոնակարգի համաձայն կարող են բաշխվել ինչպես մրցույթին չմասնակցած, այդպես էլ մրցույթը միավորների նվազագույն պակասով չհաղթահարած հավակնորդների միջև՝ հաշվի առնելով ուսանողական հարցումների արդյունքները։ Այսինքն՝ հնարավոր է, որ մի շարք չանցած դասախոսներ ժամեր ստանան։
Մեզ իսկապես չի հետաքրքրում, թե ում հարազատն է։ Տրամաբանական էլ չէ, հակառակ պարագայում պարզապես կանցներ։ Ես գիտեմ, որ բավականաչափ թափուր ժամեր կան իրենց ամբիոնում, սակայն 1.25 դրույքը հաստատ սխալ է, 0.75-ից ավել չի կարող լինել»,- մեզ հետ զրույցում ասաց Հայրապետյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում