Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը Կլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարար Կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցություն Հուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը Մեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններում Ոստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք Փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾ ԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանել Firebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-ի

Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՄեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդունՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքՓրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանելFirebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-իՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածըԽարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններինՀարգելի՛ ընտրող, քո ձայնը որոշիչ է, քվեարկությունն էլ՝ գաղտնի, քվեարկի՛ր«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնելԱյս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգըՄեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքըԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինիՄայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներԹրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ. Politico-նՄերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակՄարդու իրավունքները պետք է լինեն ցանկացած քաղաքական գործընթացի առաջնահերթությունԶվարթնոց օդանավակայանը Airports Council International World-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման»Գյումրիի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթըԿառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքինԱնձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբՔննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ հարցեր
Վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ
Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻնժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունըՊարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթից
Հայաստան

Ռեկտորը չի հերքում, որ արտագրել է

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը չի հերքում, որ իր դոկտորական ատենախոսության մեջ, այնուամենայնիվ, կան մասեր, որոնք թարգմանված են արտասահմանյան աշխատություններից, եւ հղում այդ աշխատություններին տրված չէ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ռեկտորի ԺՊ-ի ենթադրյալ գրագողության թեմային անդրադարձել էր նաեւ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Ամիսներ շարունակ օդի մեջ պտտվում էին լուրեր, որոնց արդեն լուրջ չէի վերաբերվում, մինչեւ հուլիսի 24-ին ԲՈԿ այցելեց դոցենտ Գագիկ Ասլանյանն ու ինձ հանձնեց փաթեթ, որում, ըստ իր վկայության, նշված էին Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունում թարգմանաբար օգտագործված կտորներն ու սկզբնաղբյուրները։ Նա ասաց, որ դա պարզապես ինձ է տալիս որպես ի գիտություն, այլ ոչ թե հաղորդում ԲՈԿ-ին։ Այդ մասին տեղյակ պահեցի նախարար Արայիկ Հարությունյանին, ով այդ ժամանակ արձակուրդում էր եւ Հայաստանում չէր: Նախարարը համակարծիք էր, որ պետք է եղելությունը ճշտել: Հավելեմ, որ դոկտորական ատենախոսության պաշտպանության ժամանակ այդ փաստերի մասին ԲՈՀ-ը տեղեկացված չի եղել, ի տարբերություն բազմաթիվ դոկտոր-պրոֆեսորների, որոնք ժամանակին տիրապետելով որոշակի փաստերի՝ տարիներ շարունակ լռել են: Չեմ պատկերացնում ԲՈՀ-ի կայացնելիք որոշումը, եթե 2015 թվականի ամռանը տիրապետեր այդ նյութերին: Ասուլիսից հետո՝ հուլիսի 30-ին, Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է հետեւյալը.

«․․․ատենախոսությանս տեսական՝ գրականության ամփոփման հատվածում նկատված հղումներին առնչվող խնդիրներն անվանակոչելով «գրագողության փաստեր»՝ շատ լավ հասկանալով, որ այդ ամենն իմ հետազոտության իրական արդյունքների հետ էական կապ չունի»։
Համաձայն «ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» համապատասխան դրույթի՝ «Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին եւ աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։

Փաստացի, ոչ մի տարբերություն չկա, թե աշխատանքի որ մասում հեղինակը չի նշում սկզբնաղբյուրները։ Չնայած այդ ամենին, խնդիր առկա է աշխատանքի տարբեր հատվածներում։ Առկա են թարգմանաբար նյութեր օգտագործելու եւ սկզբնաղբյուրները չնշելու վերաբերյալ հավաստի թվացող նյութեր: Եթե ցանկություն է առաջանում պարզել, թե ինչ բարդության է խնդիրը եւ ատենախոսության որ մասին է վերաբերում, կարծում եմ, կարիք կա փորձագիտական քննության: Այժմ փորձագետի դիմելու իրավունք ԲՈԿ-ը չունի, քանի որ դոկտորի վկայական հանձնելուց հետո այդ խնդիրը դուրս է մեր լիազորությունների շրջանակից»։ Գոգյանը, ըստ էության, հաստատել է գրագողության հետ կապված կասկածները։

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը պնդեց, որ արտագրված մասերը որեւէ էական կապ չունեն իր ատենախոսության գիտական մասի հետ։ Նրա խոսքով՝ մինչ այժմ պաշտպանված ատենախոսությունների 99 տոկոսը չունի որեւէ գիտական արժեք, չնայած այնտեղ որեւէ խախտում՝ հեղինակային իրավունքի հետ կապված, չկա, մինչդեռ իր ատենախոսությունն արժեքավոր է․ «Շատ է խոսվում «գրագողություն» հասկացության մասին։ Պետք է նշեմ, որ, ցավոք, մեր օրենսդրության մեջ «գրագողություն» հասկացություն չկա։ Դուք, հավանաբար, տեսել եք ԲՈԿ նախագահի արձագանքն այն մասին, թե իմ ատենախոսության թերություններն ինչպիսի թերություններ են։ Մասնավորապես այն շահարկումները, որոնք կապված են գրագողության հետ, վերաբերում են ատենախոսության տեսական հատվածի այն մտքերին, որտեղ որ հղումների հետ կապված կան խնդիրներ, կամ այդ հղումները բացակայել են։ Անգամ այն ատենախոսությունները, որոնք մինչ այս պաշտպանվել են, եւ որեւէ խնդիր այնտեղ չի եղել, անգամ այդ ատենախոսությունները, ցավոք, համաշխարհային տնտեսագիտության ոլորտում 99 տոկոս դեպքերում ունեցել են զրոյական արժեք։ Մենք ձեւավորել ենք մի համակարգ, եւ աշխարհի համար ընկալելի չի եղել, թե մենք ինչով ենք զբաղված»։

ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ն նաեւ ասաց, որ եթե մշակվի կարգ, որով հետին թվով կքննվեն դոկտորական ատենախոսությունները, ապա առաջին հրաժարվողն ինքը կլինի։

Ասուլիսի ողջ ընթացքում բուհի առջեւ էին հավաքված Հայրապետյանին դեմ արտահայտվող դասախոսները, որոնք ռեկտորի կողմից մտցված որակավորման նոր կարգով չեն հաղթել մրցույթում, այսինքն՝ կարելի է ասել, որ մնացել են առանց աշխատանքի։ Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ այդ մրցույթի ժամանակ իրենց որեւէ մասնագիտական հարց չի տրվել, այլ տրվել են երկրաչափությանը կամ լեզուներին վերաբերող հարցեր, օրինակ՝ կարո՞ղ է դասախոսը ռուսերենով պատմել, թե ինչ է արել մեկ օր առաջ։ Հիշեցնենք, որ, ըստ նոր կարգի՝ բուհի դասախոսները պետք է ռեկտորի կողմից ձեւավորված հանձնաժողովի մոտ քննություն հանձնեն եւ որոշակի միավորներ հավաքեն, իսկ մասնագիտական գիտելիքներն ու, ասենք, անգլերենի իմացությունը գնահատվում են մեկական միավոր, ինչի դեմ բողոքող դասախոսները դիմել են դատարան՝ պահանջելով չեղյալ համարել ռեկտորի հաստատած նոր կարգը։

hraparak.am